30.03.2019թ. Թելադրություն /նախագիծն անցկացվում է կամավորական ուժերով/
Թելադրություն /նախագիծն անցկացվում է կամավորական ուժերով/ Նախագծին աջակցում են Կրթության ու գիտության նախարարությունը և Լեզվի կոմիտեն: Մասնակցում են դպրոցի աշակերտները և ծնողները՝ անկախ տարիքից, սեռից կրթությունից: Նպատակն է ցույց տալ, որ գրագետ լինելը կարևոր է յուրաքանչյուր մարդու համար: Անցած տարի Թելադրություն նախաձեռնությունը սկսեց 8 հարթակով, այս տարի այն վերաճեց 8 երկրի: Ընդհանուր հարթակների թիվն այս տարի 55-ն է, որից 38-ը՝ Հայաստանում է: Ժամանակակից գրող, հեքիաթագիր Գեղազնիկ Գրիգորյանը տեքստ է գրել հատուկ Թելադրության համար` Լեռան գագաթի խորհուրդը