11.03.2019թ. Ուսումնական նախագիծ ,,Ինժեներության հրաշքները,, թեմայով, Դասալսումներ դասղեկների կողմից ,,Անցած նյութի կրկնության կազմակերպումը,, թեմայով
Ուսումնական նախագիծ ,,Ինժեներության հրաշքները,, թեմայով
2. Դասալսումներ դասղեկների կողմից ,,Անցած նյութի կրկնության կազմակերպումը,, թեմայով
Առարկա՝ Հայոց լեզու
Դասարան՝ 10-րդ
Ուսուցիչ՝ Լ. Աբաջյան
. Դասալսում դասղեկի կողմից
Թեմա 1
Մետրո
Նպատակը
Ընթացքը
- Աշակերտներին ծանոթացնել մետրոյի ստեղծման նպատակներին:
- Աշակերտներին բացատրել մետրոյի կառուցվածքը:
- Աշակերտներին ներկայացնել մետրոյի հետ կապ ունեցող մասնագիտությունները
- Աշակերտներին ներկայացնել այդ մասնագիտությունները տվող համալսարանները
Ընթացքը
1. Մտավոր գրոհի միջոցով աշակերտները ասում են, թե իրենց կարծիքով
- Ինչու՞ է ստեղծվել մետրոն:
- Ի՞նչ կառուցվածք ունի մետրոն:
- Ի՞նչ մասնագետներ են աշխատում մետրոյում:
- Որտե՞ղ պետք է սովորել՝ մետրոյում աշխատելու համար:
3. Աշակերտները վերադառնում են մտավոր գրոհի պաստառներին, գրատախտակին և վերանայում են այն:
4. Թեման կամփոփվի մետրոպոլիտեն այցելությամբ
Փաստագրական ֆիլմը պատմում է Լոնդոնի մետրոպոլիտենի մասին. այն հնագույնն է և խոշորագույններից մեկը աշխարհում: Լոնդոնի մետրոն իր աշխատանքը սկսել է 1863 թ. հունվարի 10-ին, ունի 270 կայարան, գծերի երկարությունը՝ 408 կմ է:
<Ինժեներության հրաշքները> թեմայով նախագիծն իրականացվում է դասղեկի ժամերին
Ֆիլմը դիտելուց առաջ աշակերտները մտավոր գրոհի միջոցով ասեցին այն մասնագիտությունները, որ իրենց կարծիքով կան մետրոպոլիտենում։ Նրանք կարծում էին, որ մետրոպոլիտենում աշխատում են մեքենավարներ, տոմսավաճառներ, ոստիկաններ և շարժասանդուղքի հսկիչներ։
Ֆիլմը դիտելուց հետո աշակերտները ավելացրեցին ինժեներ, ճարտարապետ, կառավարման կենտրոնի աշխատող, թունելներ կառուցող մասնագետներ:
Կառուցվածքը՝ կանգառներ, վագոններ, երկաթգիծ, ստորգետնյա անցումներ, էքսկալատոր, պահակակետ
Նշանակությունը՝ արագ տեղափոխումը, խցանումներից խուսափելը, բնական ռեսուրսների խնայումը, շրջակայքը չաղտոտելը, ժամանակի խնայողություն
Այսպիսով՝ համալրվեցին մետրոյի մասնագիտությունների, համապատասխան կրթություն ստանալու, կառուցվածքի, նշանակության մասին գիտելիքները, որը կարող է ուղղորդել աշակերտներին նաև մասնագիտական կողմնորոշման մեջ:
Դասղեկի ժամ, 10-րդ դասարան /ֆիլմի դիտում/ |
2. Դասալսումներ դասղեկների կողմից ,,Անցած նյութի կրկնության կազմակերպումը,, թեմայով
Առարկա՝ Հայոց լեզու
Դասարան՝ 10-րդ
Ուսուցիչ՝ Լ. Աբաջյան
10-դ դասարան, Հայոց լեզվի դասաժամին |
Ուսումնական գործընթացի ուղղությունները մեկ դասաժամի ընթացքում
. Դասալսում դասղեկի կողմից
. Անցածի կրկնություն
. Չափորոշիչային հարցերի ստուգում
Comments
Post a Comment