05.03.2019թ. Ձեռնարկատիրական մտածելակերպը դպրոցից /Beeline-ն ամփոփել է 5 դպրոցներում իրականացված ծրագրի արդյունքները/, Այցելություն Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան, Դասը վարում է ոստիկանը, Թեմատիկ գրավոր աշխատանք Հայոց պատմությունից
1. Ձեռնարկատիրական մտածելակերպը դպրոցից /Beeline-ն ամփոփել է 5 դպրոցներում իրականացված ծրագրի արդյունքները/
Beeline-ը և Գործատուների հանրապետական միությունը ամփոփում են դպրոցներում բիզնես մտածելակերպի զարգացմանն ուղղված ծրագիրը: Նպատակը՝ երիտասարդներին օգնել աշխատանք գտնել Հայաստանում:
Հայաստանի 5 դպրոցների ուսուցիչների ու աշակերտների համար, որոնցից է նաև մեր դպրոցը, կազմակերպվել են գործատուների հետ հանդիպումներ, կլոր սեղան-քննարկումներ, սեմինարներ:
Ծրագրի շնորհիվ աշակերտները տեղեկատվական տեխնոլոգիաների ու ճարտարագիտության ոլորտում ստացել են նոր գիտելիքներ, ընդլայնել են իրենց պատկերացումները տնտեսության զարգացման և իրենց կարիերայի պլանավորման վերաբերյալ:
2. Այցելություն Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան
Այցելությունները կատարվում են Դասղեկի ժամի շրջանակներում:
Խաչատուր Աբովյանի մահվան 90-ամյակի առիթով որոշվում է գրողի տունը Քանաքեռում վերակառուցել և դարձնել նրա կյանքն ու գործունեությունը ցուցադրող թանգարան:
Այստեղ ցուցադրված են Աբովյանի ձեռագրերը և նրա միակ դիմանկարը, որոնք թանգարանին են հանձնել գրողի ժառանգները. այն նկարել է մերձբալթյան նկարիչ Մայդելը:
Հիմնանորոգումից հետո ցուցադրությունը համալրվել է մեծ հետաքրքրություն ներկայացնող վավերագրերով, որը բաղկացած է 12 բաժիններից՝ սկսած ծննդավայր Քանաքեռից, Էջմիածնում, Ներսիսյան դպրոցում, Դորպատում ուսումնառության տարիներից, 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի պատմությունից, Արարատ լեռը բարձրանալու գրական բանահավաքական գործունեությունից մինչև ,,Անհայտ բացակայությունը,,:
Աշակերտները Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում
10, 11-րդ դասարաններ |
3. Դասը վարում է ոստիկանը
Զրույցը կայացավ 10-րդ դասարաններում, վարեց՝ Ա. Բլրցյանը
/ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի դպրոցական տեսուչ, ոստիկանության կապիտան/
4. Թեմատիկ գրավոր աշխատանք Հայոց պատմությունից
Մասնակցում են 10, 11 -ր դասարանի աշակերտները
Comments
Post a Comment