22.03.2019թ. Այցելություն Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Մասնագիտական կողմնորոշում /դասընթացը վարում է МИРЭА- Ռուսաստանի տեխնոլոգիական համալսարանի միջազգային կապերի համակարգող Դ. Գալուստովը/, Թեմատիկ գրավոր աշխատանք Համաշխարհային պատմությունից, Ձեռքի ուժի մրցույթ
1. Այցելություն Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2019 թվականին կազմակերպում է Համահայկական 9-րդ մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը՝ ,,Իմ Սարյանը,, խորագրով: Փառատոնը նվիրված է 20-րդ դարի մեծագույն նկարիչներից մեկի, հայ նկարչության արդի դպրոցի հիմնադիր Մարտիրոս Սարյանին:
Մրցույթ-փառատոնի շրջանակներում 10, 11, 12-րդ դասարաններում կազմակերպվում են այցելություններ նկարչի տուն-թանգարան, որն իրականացվում է դասղեկի ժամի շրջանակներում:
Աշակերտները ծանոթացան երկհարկանի առանձնատանը, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972թթ.: Նրանք շրջեցին եռահարկ պատկերասրահով. այն կառուցվել է այդ տանը կից 1967 թ. -ին, որի հատակագծի հեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է դիտեցին մեծագույն նկարչի վրձնին պատկանող նկարները:

10-րդ դասարան, դասղեկ՝ Գ. Գևորգյան |
2. Մասնագիտական կողմնորոշում /դասընթացը վարում է МИРЭА- Ռուսաստանի տեխնոլոգիական համալսարանի միջազգային կապերի համակարգող Դ. Գալուստովը/
Աշխատակիցը ներկայացրեց ԲՈՒՀ-ի աշխատանքը, գործունեությունը, կրթական ասպարեզում նվաճումները:
Աշակերտները ծանոթացան համալսարանի ֆակուլտետներին և մասնագիտություններին, դիտեցին տեսաֆիլմ, որով ուսանողները ներկայացրեցին իրենց առօրյան, կրթական ձեռքբերումները, նորարարությունները:
Այս տարվա փետրվարից Շիրակի պետական համալսարանի և ՌԴ տեխնոլոգիական համալսարանի /Մոսկվա/ միջև կնքվել է երկկողմ համաձայնագիր: Դրանով նախատեսվում է հիմնել և զարգացնել համագործակցություն կրթության և գիտության ոլորտներում, ինչը կնպաստի փորձի և բաց տեղեկատվությանը, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության փոխանակմանը, վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպմանը և անցկացմանը:
3. Թեմատիկ գրավոր աշխատանք Համաշխարհային պատմությունից
10-րդ դասարաններ |
4. Ձեռքի ուժի մրցույթ
Դպրոցում անցկացվեց Ձեռքի ուժի մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին 10, 11-րդ դասարանների 4 աշակերտ:
Մրցավար՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լ. Սաֆարյան
Comments
Post a Comment