15.03.2019թ. Հայ- ռուսական բարեկամություն֊ Դպրոցում բացվեց ռուսաց լեզվի դասասենյակ նոր տեխնոլոգիական սարքավորումներով
Հայ- ռուսական բարեկամություն
Դպրոցում բացվեց Ռուսաց լեզվի դասասենյակ նոր տեխնոլոգիական սարքավորումներով

Ռուսաստանի Արտակարգ և Լիազոր Դեսպան Ս․ Պ․ Կոպերկինը ներկա էր դպրոցում Ռուսաց լեզվի կենտրոնի բացմանը։ ՌԴ դեսպանության և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից դպրոցին տրամադրվեցին տեխնոլոգիական սարքավորումներ և գրքեր, որոնք կօգտագործվեն ոսումնական գործընթացում՝ ռուսաց լեզվի ուսուցումը դառձնելով մատչելի և արդյունավետ։
Դպրոցի տնօրեն Ա․ Թորոյանը ողջունեց երկու ժողովուրդների բարեկամությունը և հայ֊ռուսական համագործակցությունը։ Նա ներկայացրեց դպրոցի աշխատանքը՝ կարևորելով տեխնոլոգիաների անհրաժեշտությունը և կիռարումը ուսուցման մեջ։
֊Մենք հպարտ ենք մեր աշակերտներով և մեր աշխատանքով։ Ուսումնական գործընթացում մենք օգտագործում ենք ինտերակտիվ տեխնոլոգիական միջոցներ, որովհետև կյանքն առաջ է գնում և մենք պետք է այնպես սովորեցնենք աշակերտներին, որ նրանք լավ մասնագետներ և լավ քաղաքացիներ դառնան։
Այս պրոյեկտորը ուսուցումը կդարձնի հետաքրքիր, արդյունավետ և ինտերակտիվ։ Դպրոցը նաև ստացել է մեծ քանակությամբ գրքեր, որը կհարստացնի դպրոցի գրադարանը։
Պարոն Թորոսյանը կարևորեց գիրք կարդալու մշակույթը․ դպրոցում գործում է ,,Ընթերցասերների ակումբ,, , որն ունի կայքի իր էջը։

Ռուսաստանի Արտակարգ և Լիազոր Դեսպան Ս․ Պ․ Կոպերկինը իր խոսքում նշեց Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության մասին և շնորհավորեց աշխատակիցներին։ Նա ասաց, որ պատահական չի ընտրվել այս դպրոցը, քանի որ ծանոթ է դպրոցի ավանդույթներին ոչ միայն ռուսաց լեզվի դասավանդման գործում։
Միջոցառման երկրորդ հատվածում աշակերտները հանդես եկան ռուսական ազգային պատով, ասմունքով․ հնչեցին ռուս դասականների ստեղծագործությունները։ Օգտագործվեց էլեկտրոնային գրատախտակը և աշակերտները կատարեցին ուսուցչի պատրաստված առաջադրանքը ռուսաց լեզվից։
Comments
Post a Comment