04.11.2019թ. Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը և Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը իրագործեցին ,,Դասարան + Դասական,, կրթական ծրագիրի առաջին փուլը,

Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը և  Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը իրագործեցին  ,,Դասարան + Դասական,,  կրթական ծրագիրի առաջին փուլը

Ծրագրին մասնակցում են Երևանի ավագ դպրոցների շուրջ 250 աշակերտներ։

Այսօր մայրաքաղաքի ավագ դպրոցների աշակերտները գրեցին շարադրություններ իրենց ընտրած թեմաներով։ Բոլոր մասնակիցները որպես խրախուսական նվեր կստանան ներկայացման տոմս, իսկ հաղթողները ( 60 աշակերտ) պարզ կդառնան նոյեմբերի 8֊ին։ Նրանք կմասնակցեն հինգօրյա դասախոսությունների և անվճար կդիտեն ներկայացումներ ամբողջ թատերաշրջանի ընթացքում՝ յուրաքանչյուրն իր հետ բերելով ևս մեկին։
Ծրագրի հաջորդ փուլում մասնակիցները մեկ դասաժամ տևողությամբ դաս կմշակեն, որը հենց իրենք կներկայացնեն իրենց դպրոցում։

Շարադրության թեմաները են՝
,,Իմ սիրելի դերասանը /դերասանուհին/,,
,,Իմ սիրելի սերկայացումը,,
,,Իմ սիրելի թատրոնը,,
,,Իմ սիրելի գրական հերոսը,,



Ծրագրի մեկնակն ազդարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ա․ Հարությունյանը։ 



Մասնակիցներին ողջունեց Գ․ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի տնօրեն Վ․ Մկրտչյանը․ 
֊Այսօր այս կահ֊կարասիի վրա, որ դուք նստած եք, դրանցից յուրաքանչյուրը պատմություն կրող իր է․ ,,Կորադո,, ներկայացման, ,,Մեծապատիվ մուրացկաններ,, , ,,Պատվի համար,, , ,,Անավարտ մենախոսություն,, և այլն, և այլն։ Այն ինչ մենք ունենք մեր պահոցներում, դրել ենք մեր գլխավոր սրահում և հրավիրել ենք ձեզ, որ դուք ձեր շնչով, ձեր ներկայությամբ, ձեր թարմությամբ ստեղծեք էներգետիկ դաշտ մեզ համար․․․






Ծրագրին մասնակցում են 250 աշակերտ




Comments