Այցելություններ Հայաստանի ազգային պատկերասրահ աշնանային արձակուրդի ընթացքում

Այցելություններ Հայաստանի ազգային պատկերասրահ աշնանային արձակուրդի ընթացքում

Աշնանային արձակուրդին դպրոցի 10-րդ դասարանների աշակերտները դասղեկների հետ իրականացրեցին այցելություններ Հայաստանի ազգային պատկերասրահ։

Հայաստանի ազգային պատկերասրահը երկրի խոշորագույն գեղարվեստական թանգարանն է, որի ցուցասրահներում ներկայացված հավաքածուն ընդհանուր պատկերացում է տալիս ազգային կերպարվեստի և դեկորատիվ֊կիրառական արվեստի պատմության մասին։ Ներկայացնում է նաև արտասահմանյան երկրների արվեստը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։
Պատկերասրահում ցուցադրվում են այնպիսի աշխարհահռչակ հայազգի արվեստագետներ, ինչպիսիք են Մարտիրոս Սարյանը, Մինաս Ավետիսյանը, Այվազովսկին, Կալենցը և այլք։  Ցուցադւվում են նաև Ռոդենը, Ռուբենսը, Շագալը, Կուրբեն, Կանդինսկին ու  համաշխարհային ճանաչում ունեցող էլի շատ ու շատ արվեստագետների աշխատանքներ։
Հայաստանի գլխավոր պատկերասրահը գտնվում է Երևանի Հանրապետության հրապարակում։ Հիմնադրվել է 1921 թվականին։







Комментарии

Популярные сообщения из этого блога

Հունվարի 28- ի՝ Բանակի օրվան նվիրված միջոցառման սցենար

Աշակերտական խորհրդի նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրեր

Գրքի տոնը