14.11.2019թ. Բաց դաս Ֆիզիկայից՝ կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված դասի տարբեր տարրերի կիրառմամբ

Բաց դաս Ֆիզիկայից՝ կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված դասի տարբեր տարրերի կիրառմամբ

Թեման՝ ,,Ուժ: Համազոր ուժ,,
Դասարան՝ 10-ա
Ուսուցիչ՝ Լ. Թորոսյան

Առաջնորդվելով ,,Բազմակարծիք կրթական համակարգի ձևավորումը,, աշխատաժողովի ընթացքում ներկայացված նմուշներով, ուսուցիչները պետք է կազմեն 1 դասաժամի ընթացքը նկարագրող պլան, հաշվի առնելով կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված դասի տարբեր տարրեր:
Ուսուցիչը դասը վարեց իր ստեղծած դասաժամի պլանի համաձայն. այն
ուներ հետևյալ բաժինները՝
1. Ժամանակ
2. Դիդակտիկ փուլեր
3. Ուսուցչի գործունեություն
4. Աշակերտի գործունեություն
5. Սոցիալական կամ աշխատանքային ձևեր
6. Նյութեր, նմուշներ
7. ՏՀՏ-ի կիրառումը


Խթանում/ Կողմնորոշել և ուղղորդել դեպի նպատակը
Ուսուցիչը կատարում է փոքրիկ փորձ գնդակի միջոցով և աշակերտներին ուղղում հարցեր: Պատասխաններն ամփոփելուց հետո ուսուցիչը գրում է դասի թեման:
Իմաստի ընկալում
Նյութի յուրացում խմբային աշխատանքի միջոցով /ՓԳՀ/ փոխներգործուն գրառումների համակարգ մեթոդական հնարի օգնությամբ:
Ուսուցիչը դասարանը բաժանում է 2 խմբի, ընտրում ավագներին և հանձնում նյութի 2 հատվածները, այնուհետև խմբերը միմյանց մեջ փոխում են ուսումնասիրվող նյութը:
Ավագները ներկայացնում են ամբողջական նյութը:
Ամրապնդում/ Խաղ-վիկտորինա
Ուսուցիչը ներկայացնում է առաջադրանքը վիկտորինայի տեսով
հղում https://learningapps.org/watch?v=pt15ba2c319
Հաղթողը խրախուսվում է:
Ուսուցիչը հանձնարարում է թեմային առընչվող առաջադրանքներ, որոնք վերաբերում են չափորոշիչայի հարցերին:
ՈՒժի սահմանումը
Համազոր ուժի սահմանումը
Կշռադատում / Ամփոփում
Աշակերտները լրացնում են չափորոշիչային հարցաթերթիկը:
Տնային աշխատանքի հանձնարարում
Պատրաստել սահիկաշար տրված ենթավերնագրերով:













Դասի նպատակն է աշակերտների մոտ զարգացնել հետևյալ առանցքային կոմպետենցիաները՝
. Լեզվական 
. Սովորելու
. Ժողովրդավարական
. Մեդիա
. Սոցիալական 



Comments