Այսօր ուսուցչի օրն է
<...ԵՎ ասեմ, որ բոլոր լուսե մարդկանց
ՈՒսուցիչ անունն են միշտ տվել...>
Ինչով են առանձնացել նրանք:Կարծում եմ, որ նրանք ազնիվ են եղել. մասագիտական բոլոր նվաճումներից ավելի նրանք ազնիվ են եղել, իսկ շիտակ մարդուն աշակերտը զգում է առաջինը: Ազնվությունը նաև համամարդկային արժեք է, որն իրար է միացնում նմաններին:
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի ուսուցիչներ...
Այսօր դպրոցում անցկացվեց լավագույն ուսուցչի ընտրություն: Քվեարկությանը մասնակցեցին դպրոցի աշակերտությունը, ուսուցիչները, տնօրենությունը:
Դպրոցի լավագույն ուսուցիչ ճանաչվեց Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ն. Գալստյանը:
Ձեզ երկար ճանապարհ այս բարդ ու շնորհակալ աշխատանքում...
Ամենաբարձր պարգևը ուսուցչի համար իր աշակերտների և գործընկերների սերն ու գնահատանքն է, որն այսօր հաստատվեց:
Լավագուն ուսուցիչին շնորհավորում է դպրոցի տնօրեն Ա. Թորոսյան:
Comments
Post a Comment