08.10.2018թ. Դասղեկների և մեթոդմիավորումների նախագահների խորհրդակցություն տնօրենի մոտ, <Վիրտուալ կենդանաբանական այգի> և <Հայ արքաները> խմբակների աշխատանքները ԻԹվինինգ առցանց դաշտում,, Այցելություն Էրեբունի թանգարան, Թեմատիկ գրավոր աշխատանք Հանրահաշվից 10-րդ դասարանում


Դասղեկների և մեթոդմիավորումների նախագահների խորհրդակցություն տնօրենի մոտ

Օրակարգում՝

1.Մեթոդմիավորումների նիստերի կազմակերպում
2. Աշակերտների գնահատում
3. Ավարտական քննությունների նախապատրաստում
4. Հետ մնացող աշակերտների հետ տարվող աշխատանքների կազմակերպում
5. Միջոցառումներ
6. Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն
7. Դասղեկի աշխատանքի կազմակերպում առցանց դաշտում
  • Սալիկաշարերի գրագետ և բովանդակալից ստեղծում
  • Տարեկան պլանի կատարում
  • Դասղեկի ժամերի արդյունավետ կազմակերպում











<Վիրտուալ կենդանաբանական այգի> և <Հայ արքաները> նախագծերի աշխատանքները ԻԹվինինգ առցանց դաշտում

Տնօրեն Ա. Թորոսյանը ուղղորդում է աշխատանքները և իր առաջարկներն է անում նախագծերի ղեկավարներին։ Նախորդ ուսումնական տարվա ընթացքում դպրոցում իրականացվեց ուսումնական նախագիծ Հայոց արքաներ> թեմայով։ Աշակերտներն ընտրեցին Արտավազդ արքային, կատարեցին նրա գործունեության ուսումնասիրությունը և դերային խաղի ձևով քննարկեցին Արտավազդի ներքին և արտաքին քաղաքականությունը։ Քննարկումն անցավ շատ հետաքրքրիր և աշակերտները ստացան գիտելիք և կարողություններ։ 
Այս տարի տնօրենը առաջարկեց ստեղծել այդ թեմայով Իթվինինգ նախագիծ հայերեն լեզվով, իրականացնել այն մի քանի այլ դպրոցների հետ, իսկ հունվարից սկսել նմանատիպ նախագիծ Վրաստանի Թբիլիսի քաղաքի դպրոցների հետ։ Դպրոցի պատմության ուսուցիչներ Աննա Նիազյանը և Արմինե Ասլիբեկյանը որոշեցին իրականացնել նախագիծը։ Ա.Թորոսյանը առաջարկեց այս ուսումնական տարվա ընթացքում նույնպես իրականացնել <Վիրտուալ կենդանաբանական այգի> իթվինինգ նախագիծը հաշվի առնելով անցած տարվա փորձը և հունվարից փորձել իրականացնել դրա միջազգային տարբերակը։ Նախագծի հիմնական նպատակն է աշակերտներին բացատրել կենդանաբնական այգիների նշանակությունը և կառուցվածքը, աշակերտների մոտ զարգացնել սեր, հոգատարություն բնության, կենդանական աշխարհի նկատմամբ։ 







Այցելություն Էրեբունի թանգարան 

Դասղեկի ժամ
Թեման՝<Էրեբունի-Երևան  2800>
 Ուսուցիչը մանրամասներ պատմեց Էրեբունի ամրոցի կառուցման, ուրարտական ժամանակաշրջանի, Վանի թագավորության և հարևան երկրների հետ ունեցած հարաբերությունների մասին: Աշակերտները ծանոթացան արձանագրություններին, տեսան որմնանկարները, պարիսպները: (Դասղեկներ Լ.Թորոսյան և Ա.Ասլիբեկյան)













Թեմատիկ գրավոր աշխատանք Հանրահաշվից
10-րդ դասարանում






Comments