28.02.2019թ. Կինոդիտում՝ ,,Արջամկան օրը,,, Դասալսումներ դասղեկների կողմից ,,Անցած նյութի կրկնության կազմակերպումը,, թեմայով, Գիտելիքների և կարողությունների ստուգում չափորոշիչներ չափորոշիչային հարցերի հիման վրա /Հայոց լեզու և գրականություն/
1. Կինոդիտում՝ ,,Արջամկան օրը,, / կինոդիտումը և ֆիլմի քննարկումը կատարվում են դասղեկի ժամերին/ Ռեժիսոր՝ Հարոլդ Ռեմիս Դերերում՝ Բիլ Մյուրեյ, Էնդի Մաքդաուել Ֆիլմի հերոսը մեծամիտ, ինքնահավան երիտասարդ է, որի կյանքը վերածվել է մղձավանջի: Նրա ամեն հաջորդ օրը նման է նախորդին, բայց նա կարող է ուղղել իր սխալները և լավը դառնալ... կինոդիտումը և ֆիլմի քննարկումը կատարվում են դասղեկի ժամերին /10 -բ, 11-դ դասարաններ/ Ֆիլմի քննարկումը /աշակերտների կարծիքները և տպավորությունները/ Արևիկ /10-բ/ - Այդ մարդը կյանքի իմաստը չէր հասկանում: Նրա կյանքում հայտնվում է մի աղջիկ, որը օգնում է տղային փոխվել. փոխվում է նրա կյանքը, առօրյան, նրա կյանքը ստանում է իմաստ: Ես հասկացա, որ երբեք ուշ չէ կյանքը փոխել դեպի լավը, մարդկանց սիրել և հարգել: Վարդգես /11-դ/ - Այս ֆիլմը դիտելուց հասկացա, որ իմ կյանքը նույնպես նման է այս ֆիլմին. ամեն օր նույն բանը։ Ես հասկացա ու ընկալեցի ֆիլմի գաղափարը: Լևոն /11-դ/ Ֆիլմի հերոսը բնավորությամբ վատ մարդ էր, և ցանկություն չուներ որևէ մեկին...