12.02.2019թ. Մանկավարժական խորհրդի նիստ 10 և 11-րդ դասարաններում Հանրահաշիվ և Երկրաչափություն դասավանդող ուսուցիչների և դասղեկների մասնակցությամբ


Մանկավարժական խորհրդի նիստ 10 և  11-րդ դասարաններում Հանրահաշիվ և Երկրաչափություն դասավանդող ուսուցիչների և դասղեկների մասնակցությամբ

Օրակարգում՝

  1. Անցած նյութի կրկնության կազմակերպումը և դրա արդյունքները
  2. Գիտելիքների և կարողությունների ստուգման արդյունքները
  3. Դպրոցում իրականացվող ուսումնական գործընթացը ծնողի ուշադրության կենտրոնում


 ՈՒսումնական  գործընթացն ունի համակարգված հաջորդականություն, որի ամենօրյա արդյունքներին հետևում է տնօրենը:
Պրն. Թորոսյանը նշեց , որ ուսումնասիրության արդյունքում աշխատանքն առավել արդյունավետ դարձավ, երբ ուսումնական գործընթացում ներգրավվեց ծնողը. ծնողի գործոնը փոխեց  գիտելիքների և կարողությունների ստուգման արդյունքները:

Ոսումնական գործընթացի հաջորդականությունը
  • Դասալսումներ դասղեկի կողմից
  • Դասալսման քննարկում, որին մասնակցում են դասավանդող ուսուցիչը, դասղեկը, փոխտնօրենը
  • Գիտելիքների և կարողությունների ստուգում 
  • Գիտելիքների և կարողությունների ստուգման արդյունքում թերացող աշակերտների կողմից չափորոշիչային նվազագույն մակարդակի առաջադրանքների վերահանձնում 
  • Աշակերտի հետ լրացուցիչ կոնսուլտացիայի կազմակերպում Հանրահաշվի և Երկրաչափության ուսուցչի կողմից



 ՈՒսումնական գործընթացը հստակեցրեց՝

  • աշակերտի կողմից նոր նյութի յուրացվածության մակարդակը
  • անցած նյութի յուրացվածության մակարդակը
  • որոշելու, թե նյութի որ հատվածն է անհրաժեշտ կրկնել
  • ցուցաբերելու անհատական մոտեցում

Ոսումնասիրության արդյունքները ապացուցեցին, որ  աշխատանքն ապահովում է արդյունավետություն՝ աշակերտի կողմից մշտապես գտնվելով գիտելիքներ և կարողություններ ձեռք  բերելու գործընթացում:






Comments