01.02.2019թ․ Դասալսումներ դասղեկների կողմից Հանրահաշիվ, Երկրաչափություն առարկաներից ,,Անցած նյութի կրկնության կազմակերպումը,, թեմայով, Գիտելիքների և կարողությունների ստուգում չափորոշիչային հարցերի հիման, Մասնագիտական կողմնորոշում /դասընթացը վարում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ակադեմիկոս Գ․ Ղազինյանը/
Դասալսումներ դասղեկների կողմից Հանրահաշիվ, Երկրաչափություն առարկաներից
,,Անցած նյութի կրկնության կազմակերպումը,, թեմայով
Շարունակվում են դասղեկների կողմից դասալսումները Հանրահաշիվ և Երկրաչափություն դասավանդող ուսուցիչների մոտ ,,Անցած նյութի կրկնության կազմակերպումը,, թեմայով: Դասաժամի ավարտի վերջին րոպեներին աշակերտներին տրվում են հարցաթերթիկներ և չափորոշիչային հարցերի միջոցով ստուգվում է նոր նյութի իմացության մակարդակը:
Այս կերպ, բանավոր, գրավոր և գործնական աշխատանքների միջոցով կատարվում է
է հետադարձ կապի գործողությունը, որն ուսումնական գործընթացում ապահովում է վերահսկողություն և ինքնավերահսկողություն:
Առարկա՝ Հանրահաշիվ
Դասարան՝ 10-դ
Դասղեկ՝ Լ. Թորոսյան
Դասավանդող ուսուցիչ՝ Ռ. Գասպարյան
2. Գիտելիքների և կարողությունների ստուգում չափորոշիչային հարցերի հիման
Շաբաթվա վերջում կատարվում է գիտելիքների և կարողությունների ստուգում չափորոշիչային հարցերի միջոցով. այն կազմվում է շաբաթվա ացած թեմաների հիման վրա:
ՈՒսումնական գործընթացը հստակեցնում է՝
. աշակերտի կողմից նոր նյութի յուրացվածության մակարդակը
. անցած նյութի յուրացվածության մակարդակը
. որոշելու, թե նյութի որ հատվածն է անհրաժեշտ կրկնել
. ցուցաբերելու անհատական մոտեցում
Աշխատանքը ապահովում է արդյունավետություն՝ աշակերտի կողմից մշտապես գտնվելով գիտելիքներ և կարողություններ ձեռք բերելու գործընթացում:
3. Մասնագիտական կողմնորոշում
Դասընթացը վարում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ակադեմիկոս Գ․ Ղազինյանը:
Միջազգային որակավորման վարկանիշով ՀՀ֊ում և տարածաշրջանում առաջատար ԵՊՀ֊ի Իրավագիտության ֆակուլտետը Հայաստանում իրավաբանական կրթություն ապահովող ամենահեղինակավոր և ճանաչված կենտրոնն է։
Պրն․ Ղազինյանը աշակերտներին ներկայացրեց ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում գործող մագիստրոսական վեց ծրագիր՝
․ Քրեական իրավունք և դատավարություն
․ Քաղաքացիական իրավունք և դատավարություն
․ Գործարարական իրավունք
․ Եվրոպական և միջազգային իրավունք
․ Վարչական իրավունք և պետության և իրավունքի տեսություն
․ Կրիմինալոգիա
Կրթությունն իրականացվում է երեք մակարդակով՝
.բակալավրիատ
. մագիստրատուրա
. ասպիրանտուրա
Դպրոցում հյուր են ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկան, ակադեմիկոս Գ. Ղազինյանը և ԵՊՀ Մինչհամալսարանական կրթության բաժնի վարիչ Է․ Սանթրոսյանը |
Comments
Post a Comment