04.02.2019թ. Մեր դպրոցը մասնակցում է < Տեխնովացիա Հայաստան 2019> ծրագրին, Դասալսումներ դասղեկների կողմից, Շաշկու ներդպրոցական առաջնության
1. Մեր դպրոցը մասնակցում է < Տեխնովացիա Հայաստան 2019> ծրագրին
Այն բջջային հավելվածների մրցույթ է, որին կմասնակցեն Հայաստանի բոլոր մարզերի դպրոցներից աղջիկներ և ուսուցիչներ:
Պետք է պատրաստ լինել ստանալու 21-րդ դարին համահունչ տեխնոլոգիական ձեռներեցության նոր գիտելիքներ ու հմտություններ: Թիմերը կստեղծեն հավելվածները Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից մշակվածApp Inventor ծրագրով։
,,Technovation,, ծրագրով նախատեսվում է 12 շաբաթյա ուսուցում, որի ընթացքում աշակերտուհիները կսովորեն իրենց համայնքում բացահայտել, վեր հանել որևէ սոցիալական խնդիր ու ստեղծել բջջային հավելված՝ հիմնահարցին լուծում տալու համար։
Միջին և ավագ դպրոցների ուսուցիչներին, աշակերտուհիներին կուսուցանվի ուսումնական ծրագիր, որը հասանելի է մասնակիցներին առցանց ձևաչափով։ Ծրագրի լեզուն անգլերենն է։
Ծրագիրը կազմված է 4 մասից`
1. կոդավորում(coding)
2. բիզնես (business)
3. մարկետինգ (marketing)
4. ներկայացում (pitching)
Մասնակիցներին աջակցելու համար կանցկացվեն դասընթացներ հայերեն լեզվով և կտրամադրվեն նաև հայերեն ուսումնական նյութեր: Հեռավոր մարզերի ուսուցիչները և աշակերտուհիները կստանան հայերեն լեզվով հեռավար խորհրդատվություն: Թիմերը բաղկացած կլինեն առավելագույնը հինգ հոգուց, կձևավորեն «ավագ» կամ «կրտսեր» խմբեր ըստ տարիքային սահմանափակումների:
Հիշեցնենք, որ դպրոցական աղջիկների կողմից պատրաստված բջջային հավելվածների մրցույթը կազմակերպում են «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ն և Կրթության ազգային ինստիտուտը:
Ծրագիրն իրականացնում է ինֆորմատիկայի ուսուցիչ Ա. Մելքումյանը
2. Դասալսումներ դասղեկների կողմից
Շարունակվում են դասալսումները դասղեկների կողմից Հանրահաշիվի և Երկրաչափության դասաժամերին:
Դասալսումների հիմնական նպատակը անցած նյութի կրկնությունն է, որը զուգորդվում է չափորոշիրային հարցերի ստուգմամբ:
Շաբաթվա վերջում կատարվում է գիտելիքների և կարողությունների ստուգում չափորոշիչային հարցերի միջոցով. այն կազմվում է շաբաթվա ացած թեմաների հիման վրա:
Դասերը քննարկվում են նույն օրը՝ Դասղեկի, ուսուցչի, փոխտնօրենի ներկայությամբ:
3. Շաշկու ներդպրոցական առաջնության
Կիսաեզրափակիչ փուլՄրցում են դպրոցի 10, 11, 12-րդ դասարանի աշակերտները
Եզրափակիչ փուլ
Մրցավար՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լ. Սաֆարյանը |
Comments
Post a Comment