15.01.2019թ. Կինոդիտում՝ ,,Գիքորը,, , Մասնագիտական կողմնորոշում /այցելություն Բիլայնի գլխավոր գրասենյակ/

Կինոդիտում՝ ,,Գիքորը,,

Մայրենիի օրվա և Ամենայն Հայոց Բանաստեղծի ծննդյան 150 ամյակի առթիվ բոլոր դասարաններում  կազմակերպվում է ,, Գիքորը,, գեղարվեստական ֆիլմի դիտում: Այն Հովհաննես Թումանյանի համանուն պատմվածքի երկրորդ էկրանավորումն է /1982թ. ռեժիսոր՝ Ս. Իսրայելյան, սցենարի հեղինակ՝ Հ. Մալյան/, որտեղ նկարահանվել է հայ կինոյի աստղաբույլը՝ Սոս Սարգսյան, Արմեն Ջիգարխանյան, Գալյա Նովենց, Ժենյա Ավետիսյան...



11- րդ դասարան, դասղեկ՝ Ն. Գալստյան



10-րդ դասարան, դասղեկ՝ Մ. Ապրեսյան


Աշակերտները  քննարկեցին ֆիլմը՝ ուսուցչի ուղղորդող հարցերով՝ քառաբաժան մեթոդով:
1. Քառաբաժան քննարկում
. ինչ տեսա
. Ինչ լսեցի 
. Ինչ զգացի
. Ինչ հասկացա
2. Կան Գիքորներ մեր օրերում?
3. Ինչ կանեի, որ Գիքորի նմանները չլինեին?



Մասնագիտական կողմնորոշում
Այցելություն Բիլայնի գլխավոր գրասենյակ

Մասնագիտական կողնորոշում դասընթացի շրջանակներում պարբերաբար շրջայցեր են կազմակերպվում բուհեր, տարբեր մասնագիտական բնագավառները ներկայացնող ընկերություններ և գրասենյակներ:
Հայաստանում գործում են մեծ թվով ՏՏ և հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք տարբերվում են չափով, գործունեության ուղղություններով, ինչպես նաև աշխատանքային միջավայրով:
Այսօր մասնագիտական կողմնորոշման շրջանակներում 10- րդ դասարանի ֆիզմաթ հոսքի աշակերտներն այցելեցին Բիլայնի գլխավոր գրասենյակ, որտեղ նրանց դիմավորեցին տնօրեն Ա. Պյատախինը և այլ աշխատակիցներ:
Beeline ապրանքանիծի ներքո ընկերությունը 2008 թվականից Հայաստանի ամբողջ տարածքում մատուցում է ստանդարտ շարժական կապի, ամրակցված հեռախոսակապի ծառայություններ, ապահովում է նաև ինտերնետ հասանելիություն երեք տեխնոլոգիաներով: 



Աշակերտներին ուղեկցեց դասղեկը՝ Լ. Թորոսյանը



Աշակերտները ծանոթացան ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի աշխատանքներին:
Գլխավոր տնօրեն Ա. Պյատախինը  նրանց հետ կիսվեց անձնական փորձով, պատմեց իր անցած ուղու և այն հաջողությունների մասին, որին նա հասել է իր մասնագիտական բնագավառում: Նա աշակերտներին ուղղորդող  խորհուրդներ տվեց մասնագիտության ընտրության հարցում, շրջեցին գրասենյակի տարբեր բաժիններով, ծանոթացրեց տարվող աշխատանքներին:
Գրասենյակը նախատեսել է բացել ,,Կապ սերնդե սերունդ,, թանգարանը, որտեղ կներկայացվի մարդկայի կապի տեսակների պատմությունը աղավնուց մինչև մեր օրեր:




Comments