13.02.2019թ. Մասնագիտական կողմնորոշում /այցելություն ԵՊՀ- ի Քիմիայի ֆակուլտետ, Կինոդիտում՝ ,,Գիքորը,, , Դպրոցականների առարկայական օլիմպիադա Ինֆորմատիկայից

Մասնագիտական կողմնորոշում
/այցելություն ԵՊՀ- ի Քիմիայի ֆակուլտետ/

Մասնագիտական կողմնորոշում դասընթացնների շրջանակներում դպոցը ոչ միայն հյուրընկալում է հանրապետության տարբեր բուհերը ներկայացնող դասախոսների,  այլև այցելություններ է կազմակերպում կրթօջախներ:
Այսօր 
10-12-րդ  դասարանների կենսաքիմիայի հոսքերում սովորող աշակերտները հյուրընկալվեցին  ԵՊՀ-ի Քիմիայի ֆակուլտետում:
Անօրգանական և անալիտիկ քիմիայի ֆակուլտետում աշակերտներին դիմավորեց Ֆակուլտետի դեկան Ռ. Ադամյանը: Նա ծանոթացրեց գործող բաժիններին և այն բնագավառներին, որտեղ աշխատում են իրենց շրջանավարտները:

Աշակերտներն ականատես եղան մի շարք փորձերի՝
. օդի ռեակցիան սնդիկի ռոդանիտով
. ստացան հրաբուխ ամոնիումի երկքրոմատով
. ստացան մեծ փրփուր կալիումի յոդիդի, լվացող միջոցի և ջրածնի պերօքսիդի փոխազդեցությամբ, սնդիկապատեցին պղնձապատ մետաղադրամները





Աշակերտներին ուղեկցում էր Քիմիայի և Կենսաբանության ուսուցիչ Մ. Ապրեսյանը

Կինոդիտում՝ ,,Գիքորը,,

Մայրենիի օրվա և Ամենայն Հայոց Բանաստեղծի ծննդյան 150 ամյակի առթիվ բոլոր դասարաններում  կազմակերպվում է ,, Գիքորը,, գեղարվեստական ֆիլմի դիտում: Այն Հովհաննես Թումանյանի համանուն պատմվածքի երկրորդ էկրանավորումն է /1982թ. ռեժիսոր՝ Ս. Իսրայելյան, սցենարի հեղինակ՝ Հ. Մալյան/, որտեղ նկարահանվել է հայ կինոյի աստղաբույլը՝ Սոս Սարգսյան, Արմեն Ջիգարխանյան, Գալյա Նովենց, Ժենյա Ավետիսյան...
Ֆիլմը նույնքան ազդեցիկ էր, որքան առաջին անգամ դիտելիս. և... ամեն անգամ հույսի, լավ ավարտի սպասումներ տածելով՝ գուցե ...Գիքորը ապրի, նա պետք է ապրի...
Իսկ կյանքը, իրականությունը, ոչ ոք չհանդուրժի բազազ արտեմներին...

Աշակերտները  քննարկեցին ֆիլմը՝ ուսուցչի ուղղորդող հարցերով՝ քառաբաժան մեթոդով:
1. Քառաբաժան քննարկում
. ինչ տեսա
. Ինչ լսեցի 
. Ինչ զգացի
. Ինչ հասկացա
2. Կան Գիքորներ մեր օրերում?
3. Ինչ կանեի, որ Գիքորի նմանները չլինեին?



10-դ դասարան, դասղեկ Լ. Թորոսյան


Դպրոցականների առարկայական օլիմպիադա Ինֆորմատիկայից


Հակոբյան Ստեփան, 11-րդ դասարան



Comments