Сообщения

Сообщения за декабрь, 2016

26.12.2016թ.

Изображение
 Պետական ավարտական քննություն հայոց լեզու և գրականությունից Առաջին անգամ դպրոցում Նոր տարվա նախաշեմին անցկացվում են Պետական ավարտական քննություններ: Տասներկուերորդ դասարանում սովորողներն այս տարի հնարավորություն ունեն ցանկության դեպքում ավարտական քննություններն հանձնել տարվա այս ժամանակահատվածում: Հայոց լեզու և գրականությունից այժմ քննություն են հանձնում 22 աշակերտ: . Պետական ավարտական թեստերի ծրարը Ավարտական քննության խմբի շրջանավարտների ցուցակ  Պետական ավարտական քննություն հայոց լեզու և գրականությունից 12-րդ դասարան

20.12.2016թ.

Изображение
1.Ուսուցչի մեկ օրը դպրոցում /զինղեկ` Ա. Այվազյան/ 2. Կիսամյակային գրավոր աշխատանքներ համաշխարհային պատմությունից 1.Ուսուցչի մեկ օրը դպրոցում /զինղեկ` Ա. Այվազյան/   Ավարտել է ԵՊՏՀ-ի իրավաբանական ֆակուլտետը 1996 թ.-ին:  Մինչ այդ ծառայել է ԽՍՀՄ բանակում: Արցախյան պատերազմի մասնակից է: Աշխատել է ԱԻՆ-ում 20 տարի: Այս դպրոցում է 2013թ.-ից: -Առաջարկություն ստացա աշխատել այս դպրոցում որպես զինղեկ, չհրաժարվեցի:  Թեև մինչ այդ առնչություն չեմ ունեցել դպրոցի հետ, բայց կարողացա պատկերացնել դպրոցի աշխատանքը և ինձ մոտ ստացվեց: Իմ նպատակը դարձավ խիզախ, հայրենասեր, ազնիվ սերունդ դաստիարակելը: Ես աշակերտներիս մշտապես հիշեցնում եմ մեր պատմությունը, հայազգի հերոսներին, և չի կարող լինել ավելի մեծ դաս, քան նրանց սխրանքները սերտելը: ....Իսկ հերոսները մեր պատմության բոլոր քառուղիներում թողել են իրենց հետքերը. նրանց կենսագրությունը` մեր ամենաուժեղ դասն է: Տիգրան Մեծ. Զորավար Անդրանիկ, Գարեգին Նժդեհ, Դրաստամատ Կանայան, Մոնթե Մելքոնյան...և այսպես շարունակ մինչև ապրիլյան քա...

19.12.2016թ.

Изображение
1.Կիսամյակային գրավոր աշխատանքներ ֆիզիկայից 10-2, 10-3 դասարաններ

16.12.2016թ.

Изображение
1. Ուսուցչի մեկ օրը դպրոցում /Ռուսաց լեզվի ուսուցչուհի Ռ. Բաբայան/ 2. Մեր դպրոցի 12-1 դասարանի սովորող Խլղաթյան Բենիկը մասնակցել է ՀՀ հրաձգության բաց առաջնությանը և զբաղեցրել առաջին հորիզոնականը 3. Կիսամյակային գրավոր աշխատանքներ ռուսաց լեզվից 1. Ուսուցչի մեկ օրը դպրոցում /Ռուսաց լեզվի ուսուցչուհի Ռ. Բաբայան/ - Իմ մանկավարժական ուղին սկսվել է այն պահից, երբ ավարտել եմ Վ. Բրյուսովի անվան Մանկավարժական ինստիտուտը: Շատ եմ սիրել մանկավարժությունը. աշխատել եմ մեծ եռանդով, ոգևորությամբ, սիրով, հաճույքով: Այս դպրոցում եմ 1994 թ.-ից: Իմ սերը, նվիրումը, էնտուզիազմն առ այսօր չի փոխվել: Մանկավարժության մեջ ինձ համար օրինակ դարձավ իմ ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհին` Ժաննա Սուրենովնան:  -Իմ կյանքն առանց դպրոցի.... ես չեմ պատկերացնում: Առանց իմ աշակերտների, առանց իմ հիասքանչ կոլեկտիվի թերի կլիներ իմ կյանքը:  Աշակերտներիս հետ հարաբերությունները ստացված են, երևի դրա կարևոր գործոններից մեկը սերն է, սերը գործի, երեխաների հանդեպ: Ես ստանում ...

15.12.2016թ.

Изображение
1. Սովորենք Եվրոպական միության մասին /ինտեգրված դասեր ավագ դպրոցների համար/ 2. Կիսամյակային գրավոր աշխատանքներ հասարակագիտությունից /10-3, 12-1 դասարաններ/ 1. Սովորենք Եվրոպական միության մասին /ինտեգրված դասեր ավագ դպրոցների համար/ Ինտեգրված առարկաները` Պատմություն, աշխարհագրություն, հասարակագիտություն Դասի վերնագիրը Եվրոպական միության կառուցվածքը Դասի տևողությունը` 45 րոպե Նպատակը` աշակերտներին ծանոթացնել ԵՄ նպատակին Դասի խնդիրները . Աշակերտներին ծանոթացնել ԵՄ կառուցվածքային շրջանակի յոթ պաշտոնական հաստատություններին .  Կազմակերպել աշակերտների մասնակցությամբ քննարկում ԵՄ յոթ պաշտոնական հաստատություններից` Եվրոպական խորհրդարանի, Եվրոպական խորհրդի և Եվրոպական միության խորհրդի գործառության մասին: . Աշակերտներին սովորեցնել ստեղծել պաստառ, որը ներկայացնում է ԵՄ ուսումնասիրված հաստատությունների տարբերությունները և նմանությունները: Ինտեգրված դաս 10-րդ դասարաններում,  դասը վարեցին Ֆ. Միրոյանը և Լ. Գրիգորյանը Աշակերտները բաժանվեցի...

14.12.2016թ.

Изображение
1. Ուսուցչի մեկ օրը դպրոցում /Կենսաբանության և քիմիայի ուսուցչուհի Լ. Բալայան/ 2.Կիսամյակային գրավոր աշխատանքներ 1. Ուսուցչի մեկ օրը դպրոցում /Կենսաբանության և քիմիայի ուսուցչուհի Լ. Բալայան/ Ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կենսաբանաքիմիական ֆակուլտետը գերազանցության դիպլոմով: 1998-ին ընդունվել է ասպիրանտուրան գենետիկայի գծով, ուսումնասիրել է Հայաստանում տարածված ժառանգական հիվանդությունները: 2004-ին եղել է <Ընդհանուր կենսաբանություն> ծրագրի համահեղինակ: Այս դպրոցում է 2011 թ.-ից, որպես քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի. այս տարվանից բնագիտության և ֆիզկուլտուրայի մեթոդմիավորման նախագահ է: Անցել է բազմաթիվ վերապատրաստումներ և առարկայական դասընթացներ: - Ծնվել և մեծացել եմ բժիշկի ընտանիքում, նրանցից ժառանգել եմ մարդկանց հանդեպ սեր և հոգատարություն: Քանի որ տատիկս և պապիկս մանկավարժներ էին, ուստի իմ ընտրությունը պետք է լիներ բժիշկ կամ մանկավարժ: Ես ընտրեցի մանկավարժությունը: Հիշում եմ իմ առաջին դասը  Երևա...

13.12.2016

Изображение
1. Ուսուցչի մեկ օրը դպրոցում /Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Վ. Հարությունյան/ 2. Կիսամյակային գրավոր աշխատանք երկրաչափությունից 1. Ուսուցչի մեկ օրը դպրոցում /Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Վ. Հարությունյան/ -Մանկավարժությունն ինձ համար նախևառաջ սիրելի աշխատանք է: ... Չեմ երազել մանկավարժ դառնալ: Բանասիրությունն իբրև մասնագիտություն ընտրել եմ` օրինակ ունենալով իմ սիրելի ուսուցչին, ով մեր մեջ դաստիարակում էր սեր հայրենիքի, մայրենի լեզվի և գրականության նկատմամբ: Այնպես ստացվեց, որ ընդունվեցի ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի երեկոյան բաժին և, մասնագիտությամբ աշխատելը պարտադիր էր: Իմ դպրոցի տնօրենն ինձ հրավիրեց աշխատելու, որպես ավագ ջոկատավար: Աշակերտների հետ աշխատելը պարտադիր էր և, ես կամաց-կամաց կապվեցի դպրոցին և շատ սիրեցի մանկավարժի աշխատանքը: Հիմա չեմ պատկերացնում, որ կարող եմ մեկ այլ բնագավառում աշխատել: -Շատ եմ կարևորում մատաղ սերնդի դաստիարակությունը և աշակերտների հետ շփվելիս, աշխատում եմ նրանց հասանելի դարձնել Աստվածաշնչյան դասերը, ՄԱՐԴ լինելու ...