01.12.2016թ.

1. Ուսուցչի մեկ օրը դպրոցում /Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Է. Շահնազարյան/

2. Դաս-միջոցառման փորձ ռուսաց լեզվից <Հայրենիք> թեմայով, ուսուցիչ՝ Ռ. Բաբայան





1. Ուսուցչի մեկ օրը դպրոցում /Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Է. Շահնազարյան/










Ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը 1975թ.-ին: Շուրջ 10 տարի աշխատել է հայրենի գյուղի՝ Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղի՝ ցուցադրական կարգավիճակ ստացած միջնակարգ դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
Դպրոցում աշխատում է հիմնադրման օրվանից և կարևոր է համարում ավագ դպրոցում առ այսօր շարունակական աշխատանքային շրջանը:







- Այս տարիների հանրագումարում ինձ համար հաստատվեց մեկ ճշմարտություն. ուսուցչի աշխատանքը մասնագիտություն չէ. այն առաքելություն է, բարության գծագիր կամ, պարզապես, ճակատագիր:
Մանկավարժներս հպարտանալու բան ունենք, որի մեջ երբևէ կասկած չեմ ունեցել:



Հայոց լեզու, 11-1 դասարան



-Այսօր 11-1 դասարանում հայոց լեզվի դաս է, թեման՝ Գոյականի հոլովները՝ ուղղական հոլով /վարժ. 29, 30, 32, 33/. հաղորդման դաս է:
Դասի կառուցվածքը՝

Նախորդ դասի ընդհանուր հարցում

Վարժություններով հմտացում, ամրակայում /վարժ. 28, 29/

Անցում նոր նյութին, հոլով, ուղղական հոլով /կազմությունը, քերականությունը, շարահյուսական գործառույթները

Վարժությունների կատարում

Ակտիվ էին բոլորը. աչքի ընկան Էդուարդը, Լիլիթը, Աշխենը:






2.  Ռուսաց լեզվի դաս-միջոցառման վերջին փորձն է:
Թեման՝ <Հայրենիք> , ուսուցիչ՝ Ռ. Բաբայան , 12-1 հումանիտար- ռուսերենի հոսք


Դաս-միջոցառումը նախատեսված է անցկացնել կրթական ամենատարբեր մեթոդների կիրադմամբ: Կլինեն պրեզենտացիաներ, կլինի տեսաֆիլմ <Պատյան և սուր> ֆիլմից:
Նպատակն է՝ ճանաչել հայրենիքը, սերմանել հայրենասիրություն, դաստիարակել հայրենասեր քաղաքացի:
Մանրամասները կներկայացնենք դաս- միջոցառումից հետո:




Դաս-միջոցառման փորձը



12-1 դասարանի հումանիտար- ռուսերենի հոսք




















Comments