12-3 դասարանում անցկացված դասղեկի ժամի թեման մերօրյա իրականության համար բավականին արդիական և կարևոր թեմա է՝ <Թմրամոլություն և թմրանյութերի առքուվաճառք>: Թմրամոլության մասին աշակերտների պատկերացումները միանշանակ էին. այն վնասակար սովորություն է ՝ կյանքի համար վտանգավոր հետևանքներով: Իսկ թե մարդիկ ինչու կամ ինչպես են հայտնվում այդ չարաբաստիկ < թակարդի> մեջ, սրա վերաբերյալ կարծիքները բազմաթիվ էին: Աշակերտները նշում էին, որ թմրանյութերի առքուվաճառքով հրապուրվելու, մարդկանց կողմից դրսևորվող անկշռադատության, անսթափության, կամքի թուլության և այլ տարբեր պատճառներ են մարդկանց դրդում՝ դիմելու թմրամոլության: Երեխաները թեմայի վերաբերյալ դիտեցին սալիկաշար, հետո նրանց բաժանվեց թեմային վերաբերող նյութեր, ու կազմակերպվեց խմբերում քննարկումներ՝ տարբեր հարցադրումներով: Աշակերտները, պատասխանելով իրենց հանձնարարված հարցերին, հիմնավորում էին իրենց տեսակետները, նշում փաստեր ու տվյալներ, նշում թմրամոլությունից խուսափելու՝ իրենց կողմից առաջարկվող ձևերն ու եղանակները:
Դասի վերջում, ինչպես և պլանավորվել էր, երեխաները եկան նույն եզրակացության. պետք է դրսևորել խելամտություն, կամքի մեծ ուժ, ու միշտ հիշել՝ երբեք էլ ուշ չէ սխալ ճանապարհի կեսից հետ դառնալը:
Դասի վերջում, ինչպես և պլանավորվել էր, երեխաները եկան նույն եզրակացության. պետք է դրսևորել խելամտություն, կամքի մեծ ուժ, ու միշտ հիշել՝ երբեք էլ ուշ չէ սխալ ճանապարհի կեսից հետ դառնալը:
Comments
Post a Comment