1. Ուսուցչի մեկ օրը դպրոցում /Ինֆորմատիկայի ուսուցչուհի Ա. Մելքումյան/
2. Կիսամյակային գրավոր աշխատանքները շարունակվում են
3. Ֆակուլտատիվ պարապմունք ֆիզիկայից
1. Ուսուցչի մեկ օրը դպրոցում
Ինֆորմատիկայի ուսուցչուհի Ա. Մելքումյան-
Ավարտել է Ճարտարագիտական համալսարանի Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների ֆակուլտետը, այնուհետև վերապատրաստվել է որպես ոսուցիչ: Նույն տարին աշխատանքի է անցել Երևանի երկաթգծի ուսումնարանում` որպես դասախոս:
-Մանկավարժի հետաքրքիր աշխատանքը և երեխաների հանդեպ սերս ինձ վաղուց կլանել է: Արդեն 16 տարի է, ինչ աշխատում եմ այս դպրոցում` մեծ սիրով, նվիրումով և պատասխանատվությամբ:
Ես ուզում եմ այս սերնդին տեսնել գիտելիքներով զինված, ուժեղ, ամուր կանգնած ոտքերի վրա;
Շատերին կրկնած կլինեմ, որ ասեմ` ինձ համար օրինակ եղել են իմ ծնողները: Հայրս խիստ, պահանջկոտ և նպատակասլաց է, մայրս` անչափ կամեցող: Իմ մասնագիտության և որպես մարդ կայացման գործում, ծնողներիս դերն անփոխարինել է:
Մանկավարժության մեջ կարևոր եմ համարում հետևողականությունը, պահանջի պարբերական ստուգումը: Երբ ուսման մեջ հետ ընկած աշակերտներին, ահընդհատ աշխատեցնելով, որոշակի արդյունքի եմ հասնում, ես ինձ լավ եմ զգում:
Ինֆորմատիկա 12-2 դասարանում
2. Կիսամյակային գրավոր աշխատանքները շարունակվում են...
Կիսամյակային գիավոր աշխատանք հանրահաշվից,
10-4, 12-2 դասարաններ
Ֆակուլտատիվ պարապմունք 10-4 -ի ֆիզմաթ հոսքում,
թեման` Կանգնած ալիք
Comments
Post a Comment