Երևանի 198 ավագ դպրոցի ՎԻՐՏՈՒԱԼ
ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ խմբակի սաները դեկտեմբերi երկուսին այցելեցին Երևաի կենդանաբանական
այգի : Այցելության նպատակը սողունների ուսումնասիրությունն էր, որը հնարավորություն
կտար ունեցած գիտելիքներն ամրապնդելու գործնականի միջոցով:
Նախնական պայմանավորվածության
համաձայն խմբակի սաներին դիմավորեց սողունների բաժնի մասնագետը, ով մանրամասն ներկայացրեց
այգու բնակիչ սողունների տարբեր տեսակներն ու նրանց բնորոշ առանձնահոտկությունները,
բացատրեց նրանց խնամքի հետ կապված կանոնները:
Մասնագետը ներկայացրեց նաև այգու բնակիչ թունավոր սողուններին, ինչպես նաև անհրաժեշտության
դեպքում անհրաժեշտ առաջին օգնություն ցույց
տալու հմտությունները: Աշակերտները բացառության կարգով հնարավորություն ստացան սողունների
հետ շփվելու ազատավանդակից դուրս: Այցելությունն անցավ հաճելի լարվածությամբ ու հետաքրքրությամբ լի: Խմբակի սաների հետ միասին այգի
էին հրավիրվել նաև 198 ավագ դպրոցում անցկացված բնագիտական և առարկայական միջոցառումների
ակտիվ մասնակիցները հարակից 186 և 197 հիմնական դպրոցներից: Առաջիկայում այգու հետ համագործակցության շրջանակներում նախատեսվում են նոր համատեղ աշխատանքներ, որին կմասնակցեն նաև հարակից
դպրոցների աշակերտները:
Comments
Post a Comment