16.12.2016թ.


1. Ուսուցչի մեկ օրը դպրոցում /Ռուսաց լեզվի ուսուցչուհի Ռ. Բաբայան/

2. Մեր դպրոցի 12-1 դասարանի սովորող Խլղաթյան Բենիկը մասնակցել է ՀՀ հրաձգության բաց առաջնությանը և զբաղեցրել առաջին հորիզոնականը

3. Կիսամյակային գրավոր աշխատանքներ ռուսաց լեզվից




1. Ուսուցչի մեկ օրը դպրոցում /Ռուսաց լեզվի ուսուցչուհի Ռ. Բաբայան/





- Իմ մանկավարժական ուղին սկսվել է այն պահից, երբ ավարտել եմ Վ. Բրյուսովի անվան Մանկավարժական ինստիտուտը:
Շատ եմ սիրել մանկավարժությունը. աշխատել եմ մեծ եռանդով, ոգևորությամբ, սիրով, հաճույքով:
Այս դպրոցում եմ 1994 թ.-ից: Իմ սերը, նվիրումը, էնտուզիազմն առ այսօր չի փոխվել:
Մանկավարժության մեջ ինձ համար օրինակ դարձավ իմ ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհին` Ժաննա Սուրենովնան: 





-Իմ կյանքն առանց դպրոցի.... ես չեմ պատկերացնում: Առանց իմ աշակերտների, առանց իմ հիասքանչ կոլեկտիվի թերի կլիներ իմ կյանքը: 
Աշակերտներիս հետ հարաբերությունները ստացված են, երևի դրա կարևոր գործոններից մեկը սերն է, սերը գործի, երեխաների հանդեպ: Ես ստանում եմ նաև նրանց սերը և հարգանքը և դա ինձ համար մի ամբողջ աշխարհ է: 





-ԻՆձ համար ամենակարևորը` տալ նրանց խորը և կայուն գիտելիքներ:
Չեմ ցանկանա, որ նրանք երբևէ խեղճանան և ամաչեն մարդկանց հետ շփվելիս:




2. Մեր դպրոցի 12-1 դասարանի սովորող Խլղաթյան Բենիկը մասնակցել է ՀՀ հրաձգության բաց առաջնությանը և զբաղեցրել առաջին հորիզոնականը:


Հաճախել է ՀՀ հրաձգության մանկապատանեկան դպրոց 2014թ.-ից:
 2016 թ.-ին մասնակցել է Գերմանիայի միջազգային բաց առաջնությանը, զբաղեցրել 11-րդ տեղը/80 մարզիկների մեջ/: Նույն թ.-ի նոյեմբերի դարձավ Հայաստանի Հանրապետության երիտասարդների չեմպիոն:




Խլղաթյան Բենիկը մասնակցել է ՀՀ հրաձգության
 բաց առաջնությանը և զբաղեցրել առաջին հորիզոնականը:


Պատրաստվում է մասնակցել Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայանալիք 16-21 տարիքայինն խմբի բաց առաջնությանը: Պայքարում է Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար:


3. Կիսամյակային գրավոր աշխատանքներ ռուսաց լեզվից






Comments