1.Ուսուցչի մեկ օրը դպրոցում /զինղեկ` Ա. Այվազյան/
2. Կիսամյակային գրավոր աշխատանքներ համաշխարհային պատմությունից
1.Ուսուցչի մեկ օրը դպրոցում /զինղեկ` Ա. Այվազյան/
Ավարտել է ԵՊՏՀ-ի իրավաբանական ֆակուլտետը 1996 թ.-ին: Մինչ այդ ծառայել է ԽՍՀՄ բանակում: Արցախյան պատերազմի մասնակից է: Աշխատել է ԱԻՆ-ում 20 տարի: Այս դպրոցում է 2013թ.-ից:
-Առաջարկություն ստացա աշխատել այս դպրոցում որպես զինղեկ, չհրաժարվեցի:
Թեև մինչ այդ առնչություն չեմ ունեցել դպրոցի հետ, բայց կարողացա պատկերացնել դպրոցի աշխատանքը և ինձ մոտ ստացվեց: Իմ նպատակը դարձավ խիզախ, հայրենասեր, ազնիվ սերունդ դաստիարակելը: Ես աշակերտներիս մշտապես հիշեցնում եմ մեր պատմությունը, հայազգի հերոսներին, և չի կարող լինել ավելի մեծ դաս, քան նրանց սխրանքները սերտելը: ....Իսկ հերոսները մեր պատմության բոլոր քառուղիներում թողել են իրենց հետքերը. նրանց կենսագրությունը` մեր ամենաուժեղ դասն է: Տիգրան Մեծ. Զորավար Անդրանիկ, Գարեգին Նժդեհ, Դրաստամատ Կանայան, Մոնթե Մելքոնյան...և այսպես շարունակ մինչև ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակները, մինչև այսօրվա սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվոր:
Ա. Այվազյանի ստացած պարգևների մի մասը
-Ես այս սերնդի մեջ տեսնում եմ հայրենիքի զինվորին: Հայրենիքին պետք է տալ հայրենիքի բաժինը:
Ես ունեմ շրջանավարտներ, ովքեր ծառայում են ՀՀ զինված ուժերում և այսօր կանգնած են առաջին գծում, պաշտպանում են հայրենիքը, ընտանիքը:
Ավաղ, ապրիլյան պատերազմի ժամանակ մենք կորցրեցինք դպրոցի շրջանավարտ Մանվել Գևորգյանին: Կյանքը նրան փայլուն ապագա էր խոստացել. նա ռոմանտիկ խառնվածք էր, պատրաստված աշակերտ, հաղթանակներ բերող սպորտսմեն, հերոսի ոգով զինվոր...
-Մենք համագործակցում ենք ՀՀ ՊՆ , ԵԿՄ և ԿԳՆ հետ, որի արդյունքում կազմակերպվում են միջոցառումներ, հանդիպումներ:
2. Կիսամյակային գրավոր աշխատանքներ համաշխարհային պատմությունից
Comments
Post a Comment