1. Ուսուցչի մեկ օրը դպրոցում /Պատմության ուսուցիչ` Ա. Նիազյան/
2. Դասղեկի ժամ 11-1 դասարանում
3. Դասղեկի ժամ 10-1 դասարանում
4. Հարակից դպրոցների աշակերտները այսուհետ մեր դպրոցի <Վիրտուալ կենդանաբանական այգի> խմբակի անդամ
1. Ուսուցչի մեկ օրը դպրոցում /Պատմության ուսուցիչ` Ա. Նիազյան/
Ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմություն-իրավունք բաժինը 1989թ.-ին:
- Նույն թվականին աշխատանքի անցա Ստ. Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում:
Բարդ տարիներ էին. սկսվել էր <Ղարաբաղ> շարժումը` ցույցեր, հանրահավաքներ, գործադուլ, գործադուլ, դասադուլ, հացադուլ: Այս ամենը տեղի էր ունենում Թատերական հրապարակում` թիվ 1 դպրոցի հարևանությամբ. այդ թոհուբոհի մեջ էին նաև այդ դպրոցի աշակերտները:
Պատասխանատվության մեծ զգացումով մտա առաջին դասիս` 9-րդ դասարան էր: Ամեն ինչ իրար էր խառնված` ծրագրեր, դասագրքեր...Բարևից հետո երեխաներից մեկը հայտարարեց, որ ես իրենց թվով 7-րդ պատմության ուսուցիչն եմ. պատասխանեցի,
-Հուսով եմ` ձեզ համար կլինեմ վերջինը:
այդպես էլ եղավ...
Ինչ վերաբերվում է մասնագիտությանս` <Անիծեմ վարժապետ ըլլալս, հավերժ աշակերտ ըլլաս> /ժպտում է/, իսկ եթե լուրջ` <Ուսուցիչը լավագույն աշակերտն է>: Կյանքում ամեն ոք անփոխարինելի է և <Ոչինչ պատահական չէ>:
Հայոց պատմություն 11-1 դասարանում.
ամփոփման դաս
Պատմություն 12-1 դասարանում
-Մանկավարժությունն ինձ համար դարձել է ապրելակերպ, ապրելաոճ` իր բոլոր դրսևորումներով:
Աշակերտներիս հետ անմիջական եմ` հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի վրա:
- Կարծում եմ` շատ կարևոր աշխատանք է մանկավարժությունը:
Հայ մարդ տեսակի պահպանման, կայացման և առաջընթացի գործում իմ մասնագիտությունը և աշխատանքն անփոխարինելի եմ համարում:
2. Դասղեկի ժամ 11-1 դասարանում
Դասղեկի ժամը 11-1 դասարանում <Թմրամոլություն և թմրանյութերի առք ու վաճառք> թեմայով էր: Նպատակ ունի աշակերտների շրջանում պատկերացում ստեղծել վատ սովորությունների հնարավոր բացասական հետևանքների մասին, ինչպես նաև, օգնել աշակերտների գիտակցելու վատ սովորությունների հետևանքները, ուղիներ որոնել դրանցից խուսափելու և հաղթահարելու համար:
Դասղեկի ժամ 11-1 դասարանում,
թեման` Թմրամոլություն և թմրամիջոցների ապօրինի շրջանառություն
3.Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակով մեր դպրոցի յուրաքանչյուր դասարանում անցկացված դասղեկի ժամը վերոհիշյալ թեմայով է:
Դասղեկի ժամ` 10-1 դասարանում
Դասղեկը մտագրոհի հնարով փորձում է ծանոթացնել մարդկության
ծանրագույն չարիքներից մեկի` թմրամոլության հետ
4. Հարակլից 198 դպրոցի այն աշակերտները, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել մեր դպրոցում կազմակերպված բնագիտական միջոցառումներին, ցանկություն են հայտնել դառնալու < Վիրտուալ կենդանաբանական այգի> նախագծի մասնակից:
Կենսաբանության ուսուցիչ Մ. Ապրեսյանը հրավիրել էր այդ աշակերտներին դպրոց` ծանոթացնելու խմբակի համար նախատեսված online դաշտում աշխատելու հմտություններին և կարողություններին:
Խմբակի աշխատանքներն իրականացվում են yammer կայքի միջոցով: Խմբակի համար նախատեսված online դաշտը փակ է, հասանելի է միայն խմբակի մասնակիցների, ուսուցչի և տնօրենի համար
.
Կենսաբանության ուսուցիչ Մ. Ապրեսյանը հրավիրել էր այդ աշակերտներին դպրոց` ծանոթացնելու խմբակի համար նախատեսված online դաշտում աշխատելու հմտություններին և կարողություններին:
Խմբակի աշխատանքներն իրականացվում են yammer կայքի միջոցով: Խմբակի համար նախատեսված online դաշտը փակ է, հասանելի է միայն խմբակի մասնակիցների, ուսուցչի և տնօրենի համար
.
Թելիմյան Անահիտը այսուհետ մեր դպրոցի <Վիրտուալ կենդանաբանական այգի> խմբակի անդամ է:
Մ. Ապրեսյանը ուղղորդում էԱնահիտին...
Comments
Post a Comment