15.12.2016թ.


1. Սովորենք Եվրոպական միության մասին /ինտեգրված դասեր ավագ դպրոցների համար/

2. Կիսամյակային գրավոր աշխատանքներ հասարակագիտությունից /10-3, 12-1 դասարաններ/




1. Սովորենք Եվրոպական միության մասին /ինտեգրված դասեր ավագ դպրոցների համար/

Ինտեգրված առարկաները`
Պատմություն, աշխարհագրություն, հասարակագիտություն

Դասի վերնագիրը
Եվրոպական միության կառուցվածքը

Դասի տևողությունը` 45 րոպե
Նպատակը` աշակերտներին ծանոթացնել ԵՄ նպատակին

Դասի խնդիրները
. Աշակերտներին ծանոթացնել ԵՄ կառուցվածքային շրջանակի յոթ պաշտոնական հաստատություններին
. Կազմակերպել աշակերտների մասնակցությամբ քննարկում ԵՄ յոթ պաշտոնական հաստատություններից` Եվրոպական խորհրդարանի, Եվրոպական խորհրդի և Եվրոպական միության խորհրդի գործառության մասին:
. Աշակերտներին սովորեցնել ստեղծել պաստառ, որը ներկայացնում է ԵՄ ուսումնասիրված հաստատությունների տարբերությունները և նմանությունները:







Ինտեգրված դաս 10-րդ դասարաններում, 
դասը վարեցին Ֆ. Միրոյանը և Լ. Գրիգորյանը


Աշակերտները բաժանվեցին խմբերի: Յուրաքանչյուր խումբ ստացավ ԵՄ պաշտոնական հաստատություններից մեկը նկարագրող նյութ: Ուսուցիչը աշակերտներին հանձնարարեց կարդալ նյութը և ստեղծել պաշտոնական հաստատությունը նկարագրող պաստառ:
Քայլ երկրորդ
Հասարակագիտության ուսուցիչը վերակազմակերպեց խմբերն այնպես, որ նոր ձևավորված յուրաքանչյուր խմբում լինի որևէ պաշտոնական հաստատություն ուսումնասիրած աշակերտ: Խմբերը հաստատությունները ներկայացրեցին ցուցահանդեսում, իրենց ստեղծած պաստառի վրա:
Քայլ երրորդ
Պատմության ուսուցիչը աշակերտներին բաժանեց ԵՄ պաշտոնական հաստատությունների մասին բաշխման նյութը: Աշակերտները կազմում են աղյուսակ, որտեղ ներկայացնում են հաստատությունների տարբերություններն ու նմանությունները: Այս աշխատանքի համար աշակերտներին տրվում է տասը րոպե: Աշխատանքի ընթացքում պատմության ուսուցիչը շրջում է խումբ-խումբ և անհրաժեշտության դեպքում տալիս խորհրդատվություն:




Որպես տնային աշխատանք աշակերտներին հանձնարարվում է կազմել ԵՄ պաշտոնական հաստատությունների վերաբերյալ զեկուցում, որը նրանք ներկայացնելու են հասարակագիտության հաջորդ դասին: Այդ աշխատանքն անհատական է:




2. Կիսամյակային գրավոր աշխատանքներ հասարակագիտությունից


/10-3, 12-1 դասարաններ/








Comments