06.05.2019թ. Կենդանաբանական այգու բացման օրը ,,Վիրտուալ կենդանաբանական այգի,, խմբակի անդամներն աշխատեցին որպես գիդ, Կիասմյակային գրավոր աշխատանքներ Հահանրահաշվից

Կենդանաբանական այգու բացման օրը ,,Վիրտուալ կենդանաբանական այգի,, խմբակի անդամներն աշխատեցին որպես գիդ

,,Վիրտուալ կենդանաբանական այգի,, խմբակի աշխատանքներն իրականացվում է Համագործակցություն հարակից դպրոցների հետ և  eTwinning-ը միջազգային համաեվրոպական դպրոցական ծրագրի շրջանակներում:

Կենդանաբանական այգու բացման օրը  186 հիմնական դպրոցի և մեր աշակերտները, ովքեր ներգրավված են խմբակում, հանդես եկան որպես գիդ՝ այցելուներին ներկայացնելով տարբեր կենդանատեսակների մասին հետաքրքիր տեղեկություններ:  
Խմբակի անդամները կատարել էին հետազոտական աշխատանք, որը վերաբերվում էր  ընտրած կենդանատեսակին. ուսումնասիրել էին նրա ծագումը, առանձնահատկությունները, տարածվածությունը և այլ մանրամասներ: 
Խմբակի աշակերտներն աշխատանքային փորձ ձեռք բերեցին նաև տոմսարկղում և կոնտակտային այգում, որտեղ ցուցադրվում էին դեկորատիվ փոքրիկ խոզուկներ, ծովախոզուկներ, նապաստակներ:
Օրը հագեցած էր. խմբակի անդամներն աշխատանքին մոտեցել էին մեծ պատասխանատվությամբ, ինչը նկատվեց այցելուների, այգու աշխատակիցների և ուսուցիչների կողմից:

,,Վիրտուալ կենդանաբանական այգի,, խմբակը 2011 թ. համագործակցում է Երևանի Կենդանաբանական այգու հետ:
Կատարված աշխատանքները տեղադրվում են eTwinning առցանց տարածքում:





                                     

 ,, Վիրտուալ կենդանաբանական այգի,, խմբակի աշխատանքներն իրականացնում են ղեկավար՝ Մ. Ապրեսյանը  /198 ավագ դպրոց/ և Շ. Ղուլիջանյանը /197 հիմնական դպրոց/

Կիասմյակային գրավոր աշխատանքներ Հահանրահաշվից






Comments