17.05. 2019թ․ Կայացավ < Տեխնովացիա Հայաստան 2019> մրցութային ծրագրի կիսաեզրափակիչ փուլը

Կայացավ < Տեխնովացիա Հայաստան 2019>  մրցութային ծրագրի կիսաեզրափակիչ փուլը 

Մրցույթի կիսաեզրափակիչ փուլը տեղի ունեցավ Ամերիկյան համալսարանում։ 
Թիմերն ընտրվել էին առցանց եղանակով, մասնակից 90 թիմերից կիսաեզրափակիչ էին անցել 51 ը։ Այսօր նրանք ներկայացան իրենց իսկ գաղափարներով։ 
Կիսաեզրափակիչ փուլ անցան նաև մեր դպրոցի թիմերը։

 Թեմաներն էին
1. Eko life
2. Her job

Թիմերը ներկայացնող աղջիկները՝
Մարկոսյան Ալիսա
Նադոյան Մայա
Կարապետյան Լուիզա
Գրիգորյան Գոհար
Ոսկանյան Արփինե
Հակոբյան Աննա
Մենթոր՝  Մելքումյան Ա․

 < Տեխնովացիա Հայաստան 2019>  ծրագիրը  բջջային հավելվածների մրցույթ է, որին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերի դպրոցներից աղջիկներ և ուսուցիչներ:
Աշակերտներին հանձնարարված էր ստեղծել հեռախոսայհին ծրագիր, որը մարդկությանը կօգնի լուծելու բնապահպանության խնդիրներից մեկը՝ աղբի վերամշակումը: Գաղափարն ակնկալում է կապ մարդկանց և վերամշակող կազմակերպությունների միջև, սովորեցնում է պահպանել բնությունը և բնական ռեսուրսները, մաքուր պահել շրջապատը:

Ծրագրի բաժինները՝
1. բիզնես (business)
2. մարկետինգ (marketing)
3. կոդավորում(coding)
4. Ներկայացում

Մրցույթի փուլերը
Առաջին փուլ` Մրցում են մասնակից թիմերը /Հայաստան/
Երկրորդ փուլ` Միջազգային մրցույթ
Երրորդ փուլ` Մասնակցություն Սան ֆրանցիսկոյում կազմակերպվող Համաշխարհային շնորհանդես-գագաթաժողովին և մրցանակաբաշխությանը
Ծրագիրը կազմված է 4 մասից` կոդավորում, բիզնես, մարկետինգ և ներկայացում:

Ծրագրի նպատակն է ոգեշնչել աղջիկներին, դառնալու նորարարներ և առաջնորդներ, իրենց համայնքներում լուծել  խնդիրներ` օգտագործելով տեխնոլոգիական ձեռներեցության գիտելիքներն ու հմտությունները։ Ուսուցման ընթացքում աղջիկները սովորեցին բացահայտել, վեր հանել որևէ սոցիալական խնդիր իրենց համայնքում և պատրաստել բջջային հավելված` լուծելու համար այդ խնդիրը: Բջջային հավելվածները ուղղորդված կլինեն լուծելու ինչպես Կայուն զարգացման նպատակներից բխող խնդիրներ` բնապահպանություն, աղքատություն, խաղաղություն, հավասարություն, կրթություն, առողջապահություն, այնպես էլ այլ` ուղղորդված լուծելու որևէ սոցիալական խնդիր:
Աղջիկները 12 շաբաթյա ուսուցման ընթացքում սովորեցին պլանավորել, զարգացնելև իրականացնել ամբողջական բիզնես մոդելը և տեխնոլոգիական արտադրանքը:








Comments