08.05.2019թ. ,,Վերացնել աղքատությունը,, նոր մրցութային նախագիծ Ճապոնիայի Tokoname Senior ավագ դպրոցի հետ, Կիսամյակային գրավոր աշխատանքներ Հայոց պատմությունից, Թեմատիկ գրավորներ Կենսաբանությունից

 ,,Վերացնել աղքատությունը,, նոր մրցութային նախագիծ Ճապոնիայի Tokoname Senior ավագ դպրոցի հետ


Աշակերտներին հանձնարարված է՝

1. Ստեղծել մեր դպրոցը ներկայացնող սահիկաշար
2. Ստեղծել դպրոցի լոգոն

Սկսվել է ուսումնասիրությունը Ճապոնիայի մշակույթի,  տնտեսության, կառավարման մասին:
Աշխատանքները համակարգված կազմակերպելու նպատակով կազմվել են խմբեր, որոնք զբաղվելու են՝
1. հագուստ, խոհանոց, կենսակերպ
2. սպորտ, ավանդույթներ, խոշոր քաղաքներ
3. աշխարհագրական դիրք, տնտեսություն, կառավարություն


Աշակերտներն օգտվում են համացանցից, Ճապոնիայի մասին գրքերից և ձեռնարկներից: Երկիրը լիարժեք պատկերացնելու համար նախատեսված է այցելություններ ճապոներեն լեզվի կենտրոններ, որտեղ աշակերտները կանցկացնեն հարցազրույցներ: Կլինի նաև դերային խաղ  ,,Հյուրասիրություն,, թեմայով: 







Մասնակցում է 10-ա դասարանը
Ծրագրի ղեկավարներ՝ UNESCO նախագծերի համակարգող, դպրոցի բնագիտության և ՏՀՏ լաբորանտ Խ. Թորոսյան, Անգլերենի ուսուցիչ Ք. Գևորգյան






Աշխատանքները կատարվելու են երկուստեք. Հայսատանի մասին ուսումնասիրությունը կատարում են  Ճապոնիայի Tokoname Senior ավագ դպրոցի աշակերտները:


Կիսամյակային գրավոր աշխատանքներ Հայոց պատմությունից
Մասնակցում են 10, 11-րդ դասարանները






Աշխատանքները ստուգվում են նույն օրը







Թեմատիկ գրավորներ Կենսաբանությունից
Մասնակցում են 10, 11-րդ դասարանները



Comments