Մայիսի 4-ին Երևանի թիվ 118 ավագ դպրոցում կայացավ աշկերտական կոնֆերանս, որին մասնակցեցին նաև մեր՝ թիվ 198 ավագ դպրոցի կ/ք հոսքի աշակերտները.
- Սահակյան Սուսաննա (12 դ դաս.)
- Ադամյան Ռուզաննա (10 դ դաս.)
- Հովհաննիսյան Մերի (10 դ դաս.)\
- Արզանյան Անի (11 դ դաս.)
- Լ.Բալայան (Բնագիտություն ՄՄ նախագահ)
- Լ.Թորոսյան (Ֆիզիկայի ուսուցիչ)
Կոնֆերանսին մասնակցում էին Երևանից և տարբեր մարզերից ժամանած աշակերտներ, հյուրեր կրթության և գիտության նախարարությունից, ԵՊՀ-ից, ՀՊՄՀ-ից:
Աշակերտները բաժանվեցին խմբերի, որտեղ ներկայացրեցին իրենց աշխատանքները:
Մեր սաների զեկուցման թեման էր «Ժառանգական հիվանդությունները»: Նրանք շնորհանդեսով ներկայացրեցին ժառանգական հիվանդությունների տեսակները, նրանց առաջացման պատճառներն ու կանխարգելումը:
Մասնակցող աշակերտները փակ քվեարկությամբ ընտրեցին կոնֆերանսի լավագույն ելույթը:
Մեր աշակերտների ելույթը ճանաչվեց լավագույնը, որի համար որպես նվեր ստացան գիրք:
Comments
Post a Comment