07.05.2018թ. Դասղեկի ժամ /թեման ,,Ընտանիք,,/, Հայտարարություն

Դասղեկի ժամ
Թեման ,,Ընտանիք,,

Ընտանիքը բարձրագույն արժեք է, որն ամբողջացնում են զավակները: Առանց երեխայի ամուսինները ուղղակի զույգ են:

Թեման հետաքրքրեց աշակերտներին: Նրանք ունեին ասելիք իրենց պատկերացրած լավ ընտանիքի մասին:
Հնչեցին կարծիքներ, տեսակետներ, դիտարկումներ ,,ընտանիք,, գաղափարի, երևույթի մասին. նրանց բոլորի խոսքում կար հոգատարություն, ջերմություն, անկեղծություն, օգնություն բառերը:
Որքան ապահով կարող  է զգալ մարդը, երբ  ընտանիքում շրջապատնված է հոգատարությամբ, ջերմությամբ, սիրով, երբ ամեն պահի զգում է ընտանիքի աջակցությունը:
Աշակերտները կարող էին անվերջ խուսել իրենց պատկերացրած իսկական ընտանիքի մասին, երբեմն հակասել իրենց. նրանց խոսքում մի բան հաստատ է՝ ընտանիքը տունն է, որտեղ ապրում են՝ այն ամենաթանկ, ամենաքաղցր, ամենահուսալի, ամենաապահով տեղն է:

Դասարան՝ 10-ա
Դասղեկ՝ Գ. Գևորգյան
Թեման՝ ,,Ընտանիք,,




Դասղեկի ժամի ավարտին նրանք ամփոփեցին իրենց մտքերը և
 ընտանիքի մասին դիտարկումները հակիրճ ներկայացրեցին


Կարծիքներ ընտանիքի մասին
Ինչ կտանեմ իմ ընտանիքից այն ընտանիք, որը ես պետք է կազմեմ...

- Ընտանիքը համախմբվածություն է, սեր, հոգատարություն, անկեղծություն: Դժվար պահերին իրար օգնելու կարողություն: Տնակ, ուր տիրում է այս ամենի ամբողջությունը:

- Նրանք ինձ հարազատ ու վստահելի մարդիկ են, երբ իմ երեսին ասում են իմ թերությունները, իսկ ուրիշների մոտ՝ իմ առավելությունները: Նրանք ինձ միշտ ոգևորում են, հույս են տալիս, որ հավատամ իմ ուժերին: Իմ կազմած ընտանիք ես կտանեմ միմյանց հարգելը, սիրելը, վստահելը:

- Ես միշտ օրինակ եմ վերցնում իմ ընտանիքի անդամներից, հետևում նրանց խորհուրդներին: մեր ընտանիքում կա սեր, համերաշխություն, հարգանք: Այդ մտնոլորտում ձևավորվել է իմ բնավորությունը:

- Կցանկանայի հավերժ լինել իմ ծնողների և ընտանիքի մյուս անդամների հետ: Բայց եթե ընտանիք կազմեմ, կտանեմ աշխատասիրությունը, բարությունը, հարգանքը, սերը: Կտանեմ ինձ հետ ժամանակը միմյանց հետ անցկացնելու ուրախ և հետաքրքիր րոպեները, ծնողներիս իմաստնությունը և շատ, շատ դրական ու հիանալի գծեր:

- Ընտանիքն ինձ համար սիրո, ազնվաւթյան, ներողամտության և հանդուրժողականության մթնոլորտ է: Ինձ սովորեցրել են, որ ես միշտ սիրեմ, չնախանձեմ  քրոջս ու եղբորս և նույն օրինակով դաստիարակեմ նաև իմ երեխաներին:

- Ես իմ այսօրվա ընտանիքից կտանեմ սեր, երջանկություն, համերաշխություն, նաև՝ կստեղծեմ ինձ համար էլի շատ կարևոր բաներ լավ ընտանիք դառնալու համար:

Հայտարարություն

Մայիսի 10֊ին տեղի կունենա ֆուտզալի առաջնություն 10,  11֊րդ դասարանների միջև։




Comments