20.05.2019թ. ,,Վերացնել աղքատությունը,, նոր մրցութային նախագիծ Ճապոնիայի Tokoname Senior ավագ դպրոցի հետ

 ,,Վերացնել աղքատությունը,, նոր մրցութային նախագիծ Ճապոնիայի Tokoname Senior ավագ դպրոցի հետ

 ,,Վերացնել աղքատությունը,, խորագրով նախագագծի շրջանակներում միջոցառումը նվիրված էր Ճապոնիայի քաղաքակրթությանը:
Նախագիծը իրականացվում է  Ճապոնիայի Tokoname Senior ավագ դպրոցի հետ զուգահեռ։
Ծրագրի ղեկավարներ՝ UNESCO նախագծերի համակարգող, դպրոցի բնագիտության և ՏՀՏ լաբորանտ Խ. Թորոսյան, Անգլերենի ուսուցիչ Ք. Գևորգյան։
Նախագծի մասնակիցներ՝ 10֊ա դասարան։

Ճապոնիա՝ ծագող արևի երկիր, որտեղ անկախ բոլոր աղետներից, ամեն գարուն ծաղկում է բալենին։

Այսօր հանդիսատեսը դարձանք աշակերտների ուսումնասիրությունների՝ Ճապոնիայի մշակույթի,  տնտեսության, կառավարման մասին։ 

Ճապոնիան զարմանալի պետություն է։ Այս երկրի մշակույթը ոչ պակաս հետաքրքիր է, քան այն տեխնոլոգիական հայտնագործությունները, որոնցով ճապոնացիներն առաջ են անցել ողջ մոլորակից։ 
Ճապոնիա նշանակում է ,,ծագող արևի երկիր։
Ճապոնական դրոշի կարմիր արևային սկավարակը և պետական զինանշանի  կլոր ոսկեծաղիկը նույնպես խորհրդանշում է ծագող արևը։

Այսպիսով՝ Ճապոնիան աշխարհի հզորագույն երկրներից է, որի ուսումնասիրության նյութը ծավալուն է և հետաքրքիր։

Աշակերտներն օգտվել են համացանցից, Ճապոնիայի մասին գրքերից և ձեռնարկներից: Երկիրը լիարժեք պատկերացնելու համար կազմակերպվել են այցելություններ ճապոներեն լեզվի կենտրոններ, որտեղ անցկացրել են հարցազրույցներ:



խմբերն ընտրել էին թեմաները և կազմել պրեզենտացիաներ։
1. հագուստ, խոհանոց, կենսակերպ
2. սպորտ, ավանդույթներ, խոշոր քաղաքներ
3. աշխարհագրական դիրք, տնտեսություն, կառավարություն

Աշխատանքին ներգրավված աշակերտները՝
Աղլամազյան Լուսինե
Կարապետյան Ժենյա
Բարսեղյան Մարիա
Մանուկյան Էլեն
Հովհաննիսյան Սուսաննա
Ավագյան Վարդան
Սաարգսյան Ելենա
Պետրոսյան Սմբատ
Մելքոնյան Արսեն
Նազլուխանյան Ավրոր
Մելիքյան Արման

Աշակերտները ցուցադրեցին ճապոնական մարտարվեստից դրվագներ, ազգային պար և հագուստ։





Դպրոցի տնօրեն Ա, Թորոսյանը ողջունեց աշակերտների մասնակցությունը այս նախագծում։
 Այն շարունակական է և ակնկալում է շատ անելիքներ նույնիսկ ամռան ամիսներին․․․

















Ճապոնիան ներկայացնող պրեզենտացիաները։











Comments