15.05.2019թ. Ընտանիքի օրը և ,,Լավագույն աշակերտ,, կոչմանը արժանացած աշակերտների պարգևատրումը

Ընտանիքի օրը և ,,Լավագույն աշակերտ,, կոչմանը արժանացած աշակերտների պարգևատրումը

Այս երկու տոները մեկտեղվեցին այսօր և դպրոցի տնօրեն Ա․ Թորոսյանի նախաձեռնությամբ արարողությունները նշվեցին միաժամանակ։
Այսօր պարգևատրվեցին լավագույնը ճանաչված աշակերտների ծնողները, հիմնական դպրոցների տնօրենները, ուսուցիչները։ 
Այժմ նրանք մեր դպրոցի սովորողներ են, ովքեր իրենց ընտանիքներից բերել են պատասխանատվության զգացում, սեր ուսման հանդեպ, իսկ գիտելիքներ նրանք ստացել են դպրոցում, ուստի, ընտանիք եւ կապը երեխայի կյանքում իր կարևոր հետքն ունի։ Այդ լուսավոր հետքը ժամանակ առ ժամանակ հիշեցնելու է այս օրվա մասին։ 
Չկա առավել բերկրանք, քան զավակիդ հաջողությունները, նրա  լավ բնութագիրը, որը տալիս է դպրոցը, ինչը, իհարկե, համապատասխանում է լավ մարդու կոչմանը  և չափանիշներին:
Այսպես, տարիներ շարունակ դպրոցը ընտրում է իր լավագույն աշակերտին, միևնույն ժամանակ՝ լավագույնը համարելով յուրաքանչյուրին։ 
Ամեն տարի դպրոցը նրանց ճանապարհում է դեպի մեծ կյանք․․․ 
Գալիս են սերունդներ, իսկ լավի չափանիշները չեն փոխվում: 

֊ Այս օրը հատուկ է ընտրված, քանի որ մենք մեծ ընտանիք ենք' դուք տանը, մենք դպրոցում, բայց մեր երեխաները նույնն են․․․, իր խոսքն այսպես սկսեց դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը։



Այսօրվա միջոցառումը նվիրված է Ընտանիքի օրվան և ,,Լավագույն աշակերտի,, պարգևատրման արարողությանը։


Հյուրերը ունկնդրեցին երգ, պար, ասմունք։ Հնչեցին երախտագիտության խոսքեր՝ ձոնված ներկա և նախկին դպրոցներին։
Ծնողները ստացան շնորհակալագրեր, որի վրա պատկերված էր լավագույնը ճանաչված  իրենց զավակի մանկության տարիներին արված ընտանեկան լուսանկարը։ Սա անչափ հուզիչ և հաճելի անակընկալ էր բոլորի համար։










Դպրոցի տնօրեն Ա․ Թորոսյանը շնորհակալագրեր է հանձնում լավագույնը ճանաչված աշակերտների ծնողներին, նրանց նախկին դպրոցների ուսուցիչներին։









Comments