13.05.2019թ. Այսօր ժամը 11:00 -ին մեր հյուրն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը /ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան/
Այսօր ժամը 11:00 -ին մեր հյուրն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը /ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան/
Նախագիծն իրագործվում է Դաս A նախագծի շրջանակներում, որն իրականացնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության և գիտության և մշակույթի նախարարությունների աջակցությամբ:
Դաս A-ն կրթական նախագիծ է, որի նպատակն է ժամանակակից և ստեղծարար մեթոդներով ուղղորդել երիտասարդ սերնդին դեպի դասական արվեստ:
Այն ընդգրկում է 35 ավագ դպրոցների 10-12-րդ դասարանների 13 532 աշակերտների , ովքեր կմասնակցեն 19 համերգային ծրագրի:
Նախագիծը իրագործվում է 3 փուլով՝
. Նախնական կրթական դասընթաց
. Մասնակցություն համերգային ծրագրին
. Նոր մշակույթի ձևավորում
Հանդիպումը ուսանելի էր, որի առաջին հատվածում ցուցադրվեց ֆիլմ ունկնդրի վարքականոնների մասին: Հնչեցին երաժշտական հատվածներ աշխարհահռչակ ֆիլմերից, իսկ անվանումները պետք է կռահեին աշակերտները:
Վայելեցինք Կոմիտասի ,,Կռունկը,, ջութակի կատարմամբ:
Դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը ողջունում է այս նախաձեռնությունը, ինչը սերունդներ կրթելու կարևորագույն մասն է: Դասական երաժշտությունը հասկանալու համար անհրաժեշտ է հաճախ ունկնդրել այն։ Երաժշտության այս ուղղվածությունը խստապահանջ է ունկնդրի նկատմամբ եւ չի շտապում բացահայտել իր գաղտնիքները։
Այն դանդաղ հարստացնում և ամոքում է մեր հոգիները, լցնում սիրով, լավատեսությամբ, երաժշտությամբ...

![]() |
Աշակերտները կիսվում են կարծիքներով և իրենց հարցերն են ուղղում հյուրերին |
Comments
Post a Comment