09.11.2017թ. Դիլիջանում կայացավ <Հայ զինվորը> խորագիրը կրող պաստառի ցուցահանդես-մրցանակաբաշխություն, Ալվարյան Էմմայի <Աշնանային մայրամուտ> նկարը ընդգրկվել լավագույների մեջ և արժանացել շնորհակալագրի

Դիլիջանում կայացավ <Հայ զինվորը> խորագիրը կրող պաստառի ցուցահանդես-մրցանակաբաշխությունը, Ալվարյան Էմմայի <Աշնանային մայրամուտ> նկարը ընդգրկվել լավագույների մեջ և արժանացել շնորհակալագրի



1.Դիլիջանում կայացավ <Հայ զինվորը> խորագիրը կրող պաստառի ցուցահանդես-մրցանակաբաշխությունը

<Դպրոց-կենտրոնների միության> և <Կրթություն առանց սահմանի> ՀԿ-ն 2017թ. սեպտեմբերից իրականացվում է <Հայ զինվորը> խորագրով մրցույթ ՀՀ դպրոցներում ծրագիրը:
Պաստառները պատրաստելու համար ԴԿՄ կողմից կազմակերպվեց սեմինար մասնակից դպրոցների դասղեկների համար։ Դասղեկները իրենց դպրոցներում կազմակերպեցին  <Հայ զինվորը> խորագրով դաս- սեմինար, որի ընթացքում ներկայացվեց մրցույթի ընթացակարգը, կանոնները, ինչպես նաև համակարգվեց մրցույթի նախապատրաստական, իրականացման փուլերը:
ԴԿՄ- ի կողմից դպրոցներին տրամադրվեց <Հայ զինվորը> խորագրով պաստառի մրցույթի շրջանակներում իրականացվելիք միասնական դասի օրինակելի պլան, որով էլ առաջնորդվեցին մեր դասղեկները: Պատմության ուսուցիչների մասնակցությամբ, 60-80 րոպե տևած դասաժամերին,  աշակերտներին հնարավորություն տրվեց խորհելու սեփական պետականության և մշակույթի պահպանման համար հզոր բանակի կարևորութան և բանակի  ու հասարակության փոխադարձ սատարման նշանակության մասին:
Այս ամենը դարձավ գաղափար` սկսելու համար <Հայ զինվորը> խորագրով պաստառի աշխատանքները:
Իրականացման փուլում մասնակիցները ցուցադրեցին և մեկնաբանեցին իրենց աշխատանքները, որոնցից ընտրվեց լավագույնը և ներկայացվեց Դպրոց- կենտրանների միության գրասենյակ:
 Ամփոփիչ փուլում` փորձագիտական խմբի կողմից ընտրված լավագույն պաստառը ներկայացվեց ԴԿՄ:
Ցուցահանդեց-մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Դիլիջանի ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:






2. Ալվարյան Էմմայի <Աշնանային մայրամուտ> նկարը ընդգրկվել լավագույների մեջ և արժանացել շնորհակալագրի

 Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Սկզբնական կրթության ֆակուլտետի կազմակերպած ամենամյա աշնանային ցուցահանդեսում 10-րդ դասարանի աշակերտուհի Ալվարյան Էմման ներկայացել է իր <Աշնանային մայրամուտ> նկարով: Ինքնատիպ աշխատանքի համար մեր դպրոցի աշակերտուհին պարգևատրվել է շնորհակալագրով:



Comments