22.11.2017թ. Նոր դասի հաղորդում սլայդների միջոցով, Աշակերտների գնահատումն ըստ կոմպետենցիաների, <Վիրտուալ կենդանաբանական այգի> գործող խմբակի աշակերտներն այսօր այցելեցի Կենդանաբանական այգի, Սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագիր

Նոր դասի հաղորդում սլայդների միջոցով,  Աշակերտների գնահատումն ըստ կոմպետենցիաների,  <Վիրտուալ կենդանաբանական այգի> գործող խմբակի աշակերտներն այսօր այցելեցի Կենդանաբանական այգի,  Սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագիր


1.Նոր դասի հաղորդում սլայդների միջոցով

Ռուսաց լեզու
Պոետի և պոեզիայի թեման Լերմոնտովի լիրիկայում,
 <Պոետի մահը>, <Պոետ>, <Մարգարե> բանաստեղծությունները
Ուսուցիչ` Ռ. Բաբայան
Լերմոնտովը ռուս իրականության մեջ համարվում է Ա. Ս. Պուշկինի հետևորդը և նույն ճակատագրին է արժանացել` ինչպես Պուշկինը:

Հանձնարարված էր պատրաստել սլայդներ տրված թեմայի վերաբերյալ` ներկայացնել հեղինակին, վերլուծել բանաստեղծությունները, մեկնաբանել պոետի դերը և նշանակությունը:
Ընթացք` Աշակերտները, միմյանց շարունակելով, ներկայացրեցին իրենց պատրաստած սլայդները: Ուսուցիչն իր բացատրություններով և մեկնաբանություններով լրացրեց աշակերտներին` տալով Լերմոնտովի պոեզիայի մասին գաղափար, պատկերացում ստեղծեց պոետի դերի և կոչման շուրջ, ինչպես նաև` իրականության մեջ նրա նշանակության մասին:
Նպատակ` Առավել խորը գիտելիքներ տալ ռուս պոետի և նրա ստեղծագործությունների մասին:
Նորկայացնել երկու ռուս բանաստեղծների կենսագրական և ստեղծագործական ընդհանրությունները, ցույց տալ պոետի դերն ու նշանակությունը կյանքում:


                                


10-րդ դասարանի հումանիտար հոսք,
                        /աշակերտները գրի են առնում դասի կարևոր և ուսանելի մտքերը/


2. Աշակերտների գնահատումն ըստ կոմպետենցիաների

Աշակերտների գնահատման գործընթացն ըստ կոմպետենցիաների շարունակվում է:
Այսօր 10-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները գնահատեցին յուրաքանչյուր աշակերտի` ըստ առաջադրված կոմպետենցիաների, որին մասնակցեցին նաև դասղեկները:

                                          Դասղեկներ` Ն. Գալստյան, Մ. Ապրեսյան

3. <Վիրտուալ կենդանաբանական այգի> գործող խմբակի աշակերտներն այսօր այցելեցի Կենդանաբանական այգի

Խմբակի մեջ ներգրավված են 10 և 11-րդ դասարանների աշակերտները
Խմբակի ղեկավար` Մ. Ապրեսյան
<Վիրտուալ կենդանաբանական այգի> խմբակը լայնածավալ և մասնագիտական աշխատանքներ է տանում բնագիտական հոսքերում սովորող աշակերտների համար:
Խմբակը համագործակցում է Երևանի Կենդանաբանական այգու հետ, իսկ պարբերական այցելությունները օգնում են յուրաքանչյուր նոր նախագծի իրականացմանը:




4. Սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագիր

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայությունը Սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի շրջանակներում իրականացրեց սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում և <Հաշտ ապրենք> երկրաշարժի հետ> ֆիլմի ցուցադրություն:

Հայաստանի և Արցախի հանրապետություններում գործող չորս սեյսմիկ ծառայությունները կոչված են հասարակությանը իրազեկելու սեյսմիկ ռիսկերին և դրանց դեմ գործողությունների ձեռնարկմանը:
1. Հյուսիսային  /Շիրակի մ./
2. Հարավային /Սյունիքի մ./
3. Արևելյան /Արցախ/
4. Արևմտյան /Երևան/

Դպրոցում ծրագիրն իրականացրեցին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայության, բնակչության հետ տարվող աշխատանքների կենտրոնի աշխատակիցներ` Գ. Արամյանը և Ֆ. Մահտեսյանը




Comments