20.11.2017թ. Ֆիլմի դիտում ՆԶՊ առարկայի շրջանակներում / <Հրամանատարի դերն ու նշանակությունը>, <Ձիրավի ճակատամարտ>, <Ակոռի ճակատամարտ>, <Տեղեկատվական պատերազմներ> ֆիլմերը, Համագործակցություն հարակից դպրոցների հետ, Պատրաստվում ենք <Կառուցում ենք տեղեկատվական հասարակություն> մրցութին
Ֆիլմի դիտում ՆԶՊ առարկայի շրջանակներում / <Հրամանատարի դերն ու նշանակությունը>, <Ձիրավի ճակատամարտ>, <Ակոռի ճակատամարտ>, <Տեղեկատվական պատերազմներ> ֆիլմերը, Համագործակցություն հարակից դպրոցների հետ, Պատրաստվում ենք <Կառուցում ենք տեղեկատվական հասարակություն> մրցութին
1. Ֆիլմի դիտում
ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ Պաշտպանության նախարարությունը դպրոցներին են տրամադրել ֆիլմեր, որոնք պետք է աշակերտները դիտեն Նախնական զինվորական պատրաստություն առարկայի դասաժամերին:
Տեսաֆիլմերը պատմում են մեր ժողովրդի մարտական փառավոր հաղթանակների մասին , որի պատմությունը հասնում է մինչև մեր օրեր:
Աշակերտները դիտեցին <Հրամանատարի դերն ու նշանակությունը>, <Ձիրավի ճակատամարտ>, <Ակոռի ճակատամարտ>, <Տեղեկատվական պատերազմներ> ֆիլմերը:
2.Համագործակցություն հարակից դպրոցների հետ
Մեր համագործակցությունը հարակից 198 հիմնական դպրոցի հետ <Բնագիտական շաբաթ> ծրագրի շրջանակներում տարիների վաղեմություն ունի:
Այժմ բնագիտական հոսքը ներկայացնող ուսուցիչները 9-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ պատրաստվում են <CO2-ի դատավարությունը> միջոցառմանը: Արդեն ձևավորված առարկայական խմբերին /ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն/ հանձնարարված է նաև պատրաստել սալիկաշարեր, ըստ մասնագիտական կողմնորոշման և նախասիրությունների, <Մթնոլորտի աղտոտում> թեմայով:
Աշխատանքները ընթացքի մեջ են, մենք պարբերաբար կներկայացնենք դրանք, իսկ սալիկաշարերը արդեն ավարտուն տեսքով կտեղադրենք կայքում:
3. Պատրաստվում ենք <Կառուցում ենք տեղեկատվական հասարակություն> մրցութին
Մրցույթի կազմակերպչական և նախապատրաստական աշխատանքներն ընթանում են Cisco-ի netacad. com-ի հեռավար ուսուցման դասընթացների շրջանակներում:
Աշակերտներն արդեն դիտել են մրցույթի անվանակարգերը ներկայացնող բոլոր բնագավառների մասին տեսանյութեր: Նրանք պետք է ընտրեին, իրենց նախընտրելի ոլորտը, որի մասին էլ պետք է լինեին իրենց պրեզենտացիաները կամ տեսաֆայլերը:
Այժմ ուսուցիչը աշակերտների հետ աշխատում է այն պրեզենտացիաների վրա, որոնք պետք է մասնակցեն <Կառուցում ենք տեղեկատվական հասարակություն> մրցութին:
Մրցույթի թեման՝ <Արհեստական ինտելեկտի դրական կիրառման հետևանքները>
ՈՒսուցիչ՝ Ա. Մելքումյան

Comments
Post a Comment