24.11.2017թ. Այսօր Լավագույն աշակերտի ընտրությունն է, Մինչ Դպրոցի լավագույն աշակերտի ընտրությունները տարված աշխատանքները, Աշակերտների գնահատումն ըստ կոմպետենցիաների

Այսօր Լավագույն աշակերտի ընտրությունն է, Մինչ Դպրոցի լավագույն աշակերտի ընտրությունները տարված աշխատանքները, Աշակերտների գնահատումն ըստ կոմպետենցիաների


1. Այսօր Լավագույն աշակերտի ընտրությունն է

Այսօր 08-30-ից դպրոցի ընտրական տեղամասում  ընթանում է դպրոցի լավագույն աշակերտի ընտրությունները:
Ընտրություններին մասնակցում են դպրոցի ամբողջ աշակերտական և մանկավարժական կազմը:
Ընտրություններն ընթանում են փակ գաղտնի քվեարկությամբ:



Ընտրությունների ընթացքը

Ընտրական գործընթացը կազմակերպել էր փոխտնօրեն Ն. Հովսեփյանը, 
օգնեցին Աշակերտական խորհրդի նախագահ` Կարապետյան Էրիկը /10-րդ դաս. / և Աշակերտական խորհրդի անդամ`  Ջանիբեկյան Մարիան /11-րդ դաս./


                             


                      Քվեատուփը բացվեց 14-30 ին դպրոցի փոխտնօրեն Ն. Հովսեփյանի 
      ներկայությամբ, ով  ընթերցեց քվեաթերթիկների անունները

Ընրտությունների արձանագրությունը`
Ընտրված 10 լավագույն աշակերտի անունը`

1. Ջանիբեկյան Մարիա 11-ա            /33/
2. Կարապետյան Էրիկ 10-դ              /31/
3. Նիկողոսյան Գայանե 10-ա           /24/
4. Զայանյան Սոնա   10-բ                  /22/
5. Խուրշուդյան Մարիամ 10-գ        /19/
6. Նադոյան Մայա  10-բ                   /17/
7. Փանոյան Էլեն 11-դ                     /17/
8. Թադևոսյան Մխիթար 11-գ        / 17/
9. Սահակյան Սուսաննա 11-դ       /16/
10. Թաթոյան Անուշ 12-ա               /16/

2.Մինչ Դպրոցի լավագույն աշակերտի ընտրությունները տարված աշխատանքները

 Տրված ժամանակահատվածում յուրաքանչյուր դասարան ընտրել էր իր լավագույնին և պատրաստել նրա մասին պատմող պրեզենտացիա:
Այդպես աշակերտները բացահայտել էին իրենց ընկերոջ այն արժանիքները, որոնց շնորհիվ նա դարձել էր լավագույնը դասարանում:





3. Աշակերտների գնահատումն ըստ կոմպետենցիաների

Ուսումնական տարվա ընթացքում, ամեն ամիս դասավանդող ուսուցիչները գնահատում են աշակերտների կողմից այս կամ այն կոմպետենցիաների յուրացման մակարդակը: Նմանօրինակ գնահատումն ակնհայտ է դարձնում աշակերտի վարքագիծը, ուսումնական գործընթացում նրա աճը, մարդկային որակները, սովորելու կարողությունը, ուղղորդում և նպաստում է ուսուցչի կողմից աշակերտի հանդեպ անհատական մոտեցումներին:
Այս աշխատանքի ընթացքում ձևավորվում է աշակերտի, աշակերտների խմբի կամ դասարանի կոմպետենցիաների քարտեզը, որը մեծ տեղեկատվություն է իր մեջ պարունակում։ Այն ուսուցիչները օգտագործում են իրենց հետագա աշխատանքները պլանավորելիս։
Այս տարի հիմնականում շեշտը դրվում է հաղորդակցության և համագործակցության կոմպետենցիաները զարգացնելու վրա, որն էականորեն կարող է բարելավել սովորելու և սովորեցնելու գործընթացը։
Այս անգամ գնահատել ենք 10-րդ դասարանում սովորող այն աշակերտներին, ովքեր այս պահին անբավարար առաջադիմություն ունեն։ Փորձում ենք հասկանալ նրանց ետ մնալու պատճառները։



                                               
                           10-րդ դասարան, դասղեկ` Ն. Գալստյան,
գնահատում ըստ կոմպետենցիաների 
           /Ռուսերեն` Մ. Սայադյան, Անգլերեն` Ք. Գևորգյան/




Comments