09.11.2018թ. Հանդիպում 10-րդ դասարաններում սովորողների ծնողների հետ, Սեմինար ուսուցիչների համար- Թեման՝ ,,Վեբ-քվեստի դիդակտիկ հնարավորությունները,,
Տնօրենի հանդիպումը 10-բ դասարանի ծնողների հետ
Դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը ծնողներին հանգամանալից ներկայացրեց կրթական այն մոդելը, որով առաջնորդվում է դպրոցը:
Դպրոցը աշակերտին տրամադրում է առցանց ռեսուրսներ, որից նա կարող է օգտվել ցանկացած տեղում, ցանկացած ժամանակ:
Սովորողը տրամադրված դասաժամի ընթացքում պետք է յուրացնի նյութի նվազագույն ծավալը, որ սահմաված է չափորոշչով: Դրա համար ուսուցիչը իրականացնում է անհրաժեշտ մանկավարժական աշխատանքը և դասի վերջում ստուգում աշակերտների գիտելիքները։ Գիտելիքի ստուգումը իրականացվում է գրավոր՝ հարցաթերթիկների միջոցով։
Դպրոցի տնօրենը բացատրեց նվազագույն ծավալը յուրացնելու կարևորությունը, որը հնարավորություն է տալիս հետագայում խորացնել աշակերտների գիտելիքները և հասնել ավելի մեծ արդյունքների։ Այս աշխատանքում նա կարևորեց ծնողների դերը։ Նշեց, որ ծնողները պետք է հետևեն իրենց երեխայի ուսումնական առաջընթացին, տանը ստեղծեն անհրաժեշտ պայմաններ երեխայի սովորելու համար և սերտ կապ պաշտպանեն դպրոցի հետ։
- Երեխային անհրաժեշտ է դպրոցի և ծնողի աջակցությունը, որը մենք պետք է ապահովենք, - տնօրենը ծնողներին հորդորեց լինել առավել հետևողական և պահանջող:
10-բ դասարան, դասղեկ՝ Ա. Ասլիբեկյան,
ծնողական ժողովին իրենց կարծիքները և տեսակետները հայտնեցին դասավանդող ուսուցիչները
Սեմինար ուսուցիչների համար-
Թեման՝ ,,Վեբ-քվեստի դիդակտիկ հնարավորությունները,,
Սեմինարը վարում է Ռուսաց լեզվի ուսուցիչ՝ Կ. Դավթյանը
Ժամանակակից դպրոցում աշակերտին պատրաստում են ինքնակատարելագործման և անընդմեջ կրթվելուն, որը զարգացնում է սովորելու ունակությունը:
Դպրոցական ծրագրում հատուկ շեշտադրված է նախագծային կրթությունը՝ ինքնուրույն կերտել գիտելիքները կիրառելով այն պրակտիկ աշխատանքում:
Veb-qvest ը պրոբլեմային ուսուցման տեխնոլոգիա է կամ նախագծային գործունեության տեսակ: Այն թույլ է տալիս ամբողջությամբ իրականացնել ուսուցման ինտերակտիվությունը, որը ինֆորմացիոն և կոմունիկացիոն տեխնոլոգիաների օգտագործման ժամանակակից միջոց է:
Comments
Post a Comment