16.11.2018թ. Հետազոտական դաս Անգլերենից Թեման՝ ,,Ծնունդով հայեր,, Մասնագիտական կողմնորոշում -Այցելություն ԵՊՀՄ, Կինոդիտում Հայոց պատմության դասաժամին

Հետազոտական դաս Անգլերենից
Թեման՝ ,,Ծնունդով հայեր,,  

Դասարան՝ 11-րդ
ՈՒսուցիչ՝ Ք. Գևորգյան
Հանձնարարված էր անցկացնել ուսումնասիրություն աշխարհահռչակ այն հայերի մասին, ովքեր ապրել, աշխատել և ստեղծագործել են Հայաստանի սահմաններից դուրս, սակայն չեն հեռացել իրենց արմատներից՝ հռչակ, ճանաչում և փառք բերելով մեր ազգին:
Այդպիսի հայերը շատ են՝ Ուիլյամ Սարոյան, Շառլ Ազնավուր, Արշիլ Գորկի, Ալան Հովհաննես, Քըրք Քըրքորյան, Հովհաննես Այվազովսկի:
Աշակերտներն ուսումնասիրել էին աշխարհահռչակ հայերի կյանքը, կենսագրությունը, ստեղծագործական գործունեությունը և  պատրաստել սահիկաշարեր: Անհատների ընտրությունը կատարել էին աշակերտները. պրեզենտացիաները ունեին  ուսուցանող և տեղեկատվական նպատակ:
Աշակերտներին հուզեց բանաստեղծ, երգահան, աշխարհահռչակ շանսոնյե  Շառլ Ազնավուրին վերաբերվող պրեզենտացիան և տեսահոլովակը: նրանք ծափերով, ապա՝ լռությամբ հարգեցին մեծագույն հայի հիշատակը, ով վերջերս է հեռացել կյանքից:









Մասնագիտական կողմնորոշում -Այցելություն ԵՊՀՄ 

Դպրոցը պարբերաբար այցեր է իրականացնում մայրաքաղաքի տարբեր ուսումնական հաստատություններ, որն աշակերտների մասնագիտության ընտրության գործում մեծ դեր ունի:
Այսօրվա հանդիպումը ԵՊՄՀ- ի կենսաբանական ֆակուլտետում էր: Այստեղ աշակերտներն ականատես եղան տարբեր փորձերի, մանրադիտակով ուսումնասիրեցին սիրամարգի փետուրը, թիթեռի թևերի թեփուկները: Բուսաբանության ամբիոնում տիկին Սիմոնյանը և կենսաբանության դասագրքի հեղինակ Տ. Թանգամյանը ցուցադրեցին փորձեր, որոնք կապված էին բույսերի հետ. նրանք մանրադիտակով ուսումնասիրեցին նաև բույսերի կառուցվածքը:
Խաչատուր Աբովյանի թանգարանում աշակերտները ծանոթացան ԵՊՄՀ-ի պատմությանը՝ ստեղծման օրվանից մինչ այսօր:
Այցելությունը կազմակերպել էր և իրականացրեց Կենսաբանության և Քիմիայի ուսուցչուհի, ՄՄ նախագահ Լ. Բալայանը:









10-րդ դասարան, ենթահոսք կենսաքիմիա 

Կինոդիտում Հայոց պատմության դասաժամին
Տիգրան Մեծ
Դասարան՝ 12-րդ
Ուսուցիչ՝ Ա. Ասլիբեկյան










Comments