21.11.2018թ. Ծնողական խորհրդի նիստ, Հայոց լեզվի դպրոցական առարկայական օլիմպիադայի 1-ին փուլը, Թեմատիկ գրավոր աշխատանքները շարունակվում են

Ծնողական խորհրդի նիստ

Օրակարգում՝
Կառավարման խորհրդի կազմում ծնողի ընտրություն

Մինչ կառավարման խորհրդի կազմում ծնողական խորհրդի կողմից առաջարկած ծնողի ընտրությունը,  դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը ծնողական խորհրդի անդամներին ներկայացրեց կրթական այն մոդելը, որով առաջնորդվում է դպրոցը:

-Դպրոցը աշակերտին տրամադրում է առցանց ռեսուրսներ , որն իրականացվում է ,,Շրջված դասարան,,  մարտավարությամբ, որից աշակերտը կարող է օգտվել ցանկացած տեղում, ցանկացած ժամանակ:

Դպրոցի տնօրենը բացատրեց նվազագույն ծավալը յուրացնելու կարևորությունը, որը հնարավորություն է տալիս հետագայում խորացնել աշակերտների գիտելիքները և հասնել ավելի մեծ արդյունքների։ Այս աշխատանքում նա կարևորեց ծնողների դերը։ 

 -Սովորողը տրամադրված դասաժամի ընթացքում պետք է յուրացնի նյութի  նվազագույն ծավալը, որ սահմաված է չափորոշչով: Դրա համար ուսուցիչը իրականացնում է անհրաժեշտ մանկավարժական աշխատանքը և դասի վերջում ստուգում աշակերտների գիտելիքները։ Գիտելիքի ստուգումը իրականացվում է գրավոր՝ հարցաթերթիկների միջոցով։
Ծնողները պետք է հետևեն իրենց երեխայի ուսումնական առաջընթացին, տանը ստեղծեն անհրաժեշտ պայմաններ երեխայի սովորելու համար և սերտ կապ պաշտպանեն դպրոցի հետ։






Պրն. Թորոսյանը խոսեց դպրոցում իրականացվող մի շարք ուսուցման եղանակներից, որը աշակերտին տալիս է գիտելիքներ ստանալու մեծ հնարավորություններ:
Կիրառվում է գիտելիքների հաղորդման 3 կարգի աշխատանք՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, որի նվազագույն/1-ին/  և 2-րդ կարգի առաջադրանքները աշակերտը սովորում է դպրոցում:
Նյութը յուրացնելու, կրկնելու, սովորելու արդյունավետությանը նպաստում ,,Շրջված դասարան,,  մարտավարությունը:







Ծնողական խորհուրդը քվեարկության միջոցով որոշեց կառավարման խորհրդի անդամ առաջադրել 10գ դասարանի ծնող Բադալյան Սյուզաննան։

2. Հայոց լեզվի դպրոցական առարկայական օլիմպիադայի 1-ին փուլը






3. Թեմատիկ գրավոր աշխատանքները շարունակվում են
















Comments