Տնօրենի և դասավանդող ուսուցիչների հանդիպումը 10-ա դասարանի ծնողների հետ
Ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ, այս դասարանի ծնողներին նույնպես, պրն. Թորոսյանը ծանոթացրեց ուսումնական այն նախագծերին, որով աշխատում է դպրոցը:
Նա ներկայացրեց ,,Շրջված դասարան,, ռազմավարությունը, որն առավել հասանելի և մատչելի է դարձնում սովորելը, գիտելիքներ ձեռք բերելը: Սկզբունքը՝ նոր նյութին ծանոթանալ մինչ ուսուցիչը այն կբացատրի: Տնային աշխատանք հանձնարարելիս, ուսուցիչը տեղեկացնում է մատուցվելիք նյութի մասին, որպեսզի մինչև բացատրությունը աշակերտները ծանոթանան նոր դասին: Գործընթացը զուգորդվում է չափորոշիչային հարցաթերթիկների լրացմամբ: Սովորողը տրամադրված դասաժամի ընթացքում պետք է յուրացնի նյութի նվազագույն ծավալը, որ սահմաված է չափորոշչով: Դրա համար ուսուցիչը իրականացնում է անհրաժեշտ մանկավարժական աշխատանքը և դասի վերջում ստուգում աշակերտների գիտելիքները։
Նա հորդորոց ծնողների աջակցել, օգնել և լինել պահանջող և հետևողական իրենց երեխաների հանդեպ՝ պահպանելով դպրոցի հետ կապը, քանի որ այդպես հնարավոր է հասնել արդյունքի:
Comments
Post a Comment