22.11.2018թ. ,,Համագործակցություն հարակից դպրոցների հետ,, նախագիծի շրջանակներում միջոցառում ,,Ջուր,, թեմայով

,,Համագործակցություն հարակից հիմնական դպրոցների հետ,, նախագիծի շրջանակներում միջոցառում ,,Ջուր,, թեմայով


Շուրջ 10 տարի առաջ դպրոցը սկսեց համագործակցության այս ծրագիրը, որով մի գաղափարի շուրջ համախմբեց բնագիտական հակումներով և նախասիրություններով աշակերտների: 
Միջոցառման ուսումնասիրվող թեման ջուրն է, որն աշակերտներն ուսումնասիրել էին  ներկայացրեցին բնագիտական, ֆիզիկական և քիմիական տեսանկյուններից:



Համագործակցությունը 88, 197, 186 հիմնական դպրոցների հետ է՝
Լ. Թորոսյան /ֆիզիկա/ - հ.88 դպրոց
Լ. Բալայան /քիմիա/ - հ. 197 դպրոց
Մ. Ապրեսյան - /բնագիտություն/ հ. 186 դպրոց
Խմբերը պատրաստել էին պրեզենտացիաներ, որտեղ ջուրը ուսումնասիրվել էր ֆիզիկական, քիմիական եւ բնագիտական տեսանկյուններից։ Ապա ցուցադրեցին իրենց ստեղծած պաստառները եւ ներկայացրեցին դրանք։
Հրավիրված էին հարակից դպրոցների տնօրեններ Ա.Ավետիսյանը, Մ.Քոչարյանը և Գ.Հարությունյանը, ուսուցիչներ Շ.Ղուլիջանյանը, Մ.Պողոսյանը, Լ.Առաքելյանը, Գ.Սիմոնյան և աշակերտները:

Աշխատանքը բարձր գնահատեց դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը և այն համարեց բնագիտական գիտելիքների ասպարեզում ձեռքբերում եւ դպրոցների միջեւ համագործակցային մշակույթի զարգացում:















Իր կարծիքը և շնորհակալանքի խոսքն աշակերտներին և ուսուցիչներին հայտնեց հ.197 հիմնական դպրոցի տնօրեն տիկին Ավետիսյանը


Միջոցառումը կազմակերպել և իրականացրեցին մեր և 88, 197, 198 հիմնական դպրոցների աշակերտները և ուսուցիչները:

 Պաստառներում պատկերված են ջրի ֆիզիկական, քիմիական և կենսաբանական հատկությունները









Սահիկաշարերը  ներկայացնում են ջրի
 ֆիզիկական, քիմիական և կենսաբանական հատկությունները

Comments