Բարձրագույն կրթությունը Ռուսաստանում
Մշակութային երկխոսություն
Մեր ժողովուրդներն ունեն հոգևոր և մտավոր արժեքներ և հիշողություն, որոնք բերել են դարերից և դրանք մշտապես կուղեկցեն սերունդներին՝ ամրապնդելով մեր անթաքույց բարեկամությունը:
Դպրոցն հյուրընկալել էր Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի /РЦНК/ աշխատակիցներին, տնօրեն՝ Սերգեյ Ռիբինսկի:
Ցերեկույթը ռուս գրականությանը նվիրված ակնարկ էր, որով աշակերտները մեծ պատրաստվածությամբ և պատասխանատվությամբ ներկայացան հյուրերին:
Նրանք հանդես եկան երգով, պարով, ասմունքով. ներկաներին հուզեց ,,Դլե յամանի,, կատարումը երկու լեզուներով:
Հյուրերը շրջում են դասասենյակներով և սրահներով, որտեղ աշակերտների կազմած պաստառներն են՝ նվիրված ոուսական գրականությանը և մշակույթին: Գեղանկարչական աշխատանքները նվիրված էին ռուսական գրականության և հեքիաթների հերոսներին, որոնք վերարտադրել էին աշակերտները:
Դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը Հյուրերին ուղեկցում է Ապրիլյան պատերազմի մասնակից, դպրոցի շրջանավարտ
Մանվել Գևորգյանի անունը կրող դասասենյակ
Comments
Post a Comment