1. Ռուսաց լեզվի խմբակի աշխատանքները
Թեման՝ <Ռուսական ժողովրդական հիքիաթներ>
2. <Տեղեկատվական տեխնոլոգիաներ> խմբակ
Շարունակվում են խմբակի աշխատանքները՝ ռուսաց լեզվի ուսուցչուհի Մ. Մեսրոպյանի ղեկավարությամբ: Յուրաքանչյուր անդամ ընտրել է որևէ ռուսական ժողովրդական հեքիաթ, որի վրա պետք է աշխատի մինչև ուսումնական տարվա ավարտը:
Ղեկավարը աշխատանքը համակարգել էր փուլերով՝
1. Պրեզենտացիայի պատրաստում
2. Աշխատանք Mix ծրագրով
3. Բառային աշխատանք
4. Պատասխանել տրված հարցերին
5. Ներկայացման դիտում
6. Դիտած ներկայացման քննարկում
Այժմ աշխատանքը 4-րդ փուլում է: Ուսուցիչը յուրաքաչյուր քեքիաթի համար պատրաստել էր հարցեր, որոնց աշակերտները պատասխանեցին:
Խմբակի աշխատանքները տեղադրվում են Yammer- ում, ինչն էլ հասանելի և մատչելի դարձնում ուսուցումը:
2. <Տեղեկատվական տեխնոլոգիաներ> խմբակը վարում են դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Ա. Մելքումյանը և մաթեմատիկայի ուսուցիչ Գ. Գևորգյանը, մասնակցում են դպրոցի 10 և 11-րդ դասարանի բոլոր հոսքերց աշակերտներ:
<Տեղեկատվական տեխնոլոգիաներ> խմբակի աշխատանքը կենտրոնացած է ինտերնետային ցանցերի, ծրագրավորման, ծրագրային համակարգերի, համակարգչային գրագիտության վրա: Խմբակի անդամները ծանոթանում են համակարգչային կառուցվածքին, պարամետրերին, սարքավորումների չափման միավորներին:
Աշխատանքները տարվում են 3 ուղղություններով`
1. Տեսական /online դասընթացներ/
2. Գործնական
3. Լաբորատոր
Խմբակի անդամները գրանցված են netakad. com կայքի Cisco-ի դասընթացնրին` իրենց անձնական էջերով:
Այսօր աշակերտները քանդեցին անսարք համակարգիչը, ուսումնասիրեցին սարքավորումները, որոնց արդեն տեսականորեն ծանոթ էին: Դուրս բերեցին տվյալները և քննարկեցին դրանց տարբերակները:
Comments
Post a Comment