27.03.2017թ.


1. Սեմինար` <Շրջված դասարան> ռազմավարությունը դպրոցում թեմայով
    Սեմինարը վարում է դպրոցի տնօրեն` Արտաշես Թորոսյանը

2. Մեր դպրոցը ծնողի աչքերով


1. Սեմինար <Շրջված դասարան>  ռազմավարությունը դպրոցում թեմայով
    Սեմինարը վարում է դպրոցի տնօրեն` Ա. Թորոսյանը


<Շրջված դասարան> ռազմավարությունը դպրոցում իրականացնելու համար անհրաժեշտ են թվային գործիքներ: Քանի որ մեր դպրոցը Microsoft-ի ցուցադրական դպրոց է, տրամադրվել է  <Շրջված դասարան> ռազմավարությանը համապատասխան գործիքներ` Microsoft mix, Flipgrid: Այդ  ծրագրերով աշխատելու համար, դպրոցում այսօր անցկացվեց սեմինար, որը վարեց տնօրեն Ա. Թորոսյանը:
Այդ ծրագրով անցկացվող դասերը նախատեսված են մեր դպրոցի աշակերտների, ինչպես նաև Արարատի մարզի Սուրենավան, Երասխ և Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղերի դպրոցների համար, որոնց հետ մեր դպրոցը իրականացնում է հեռավար դասընթացներ ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից:








2. Մեր դպրոցը ծնողի աչքերով

Մհերյան Արեգնազ
Մասնագիտությամբ` հաշվապահ

-Ինչու ընտրեցի այս դպրոցը:
Իմ առջև տղայիս օրինակն էր, քանի որ նա նույնպես ավարտել է այս դպրոցը և ստացել  կայուն գիտելիքներ: Առանց լրացուցիչ պարապմունքների, նա ընդունվեց Ագրարային համալսարան, իսկ այժմ ծառայում է Հայկական բանակում: Կյանքի այս հատվածում շատ կարևոր է ժամանակն այնպես օգտագործել, որ ոչ մի օր անտեղի, անհետևանք չանցնի: Նրանք այսօր չեն գիտակցում կորցրած օրերի մասին, բայց ժամանակն իրենն անում է. հիմա բաց թողածը դժվար է հետո լրացնել: Գիտությունն անընդհատ նոր մարտահրավերներ է առաջարկում, իսկ մեր զավակները պիտի հաղթեն դրանք: Դա հնարավոր է միայն գիտելիքների շնորհիվ, որի առաքելությունը դպրոցներինն է:
Դպրոցը, որտեղ սովորում է աղջիկս` Վարդանյան Վարդուհին, ինձ գոհացնում է,նրան տալիս է գիտելիքներ, պատրաստում ապագա մասնագետ, նա ընտրել է հումանիտար հոսքը և որոշել է դառնալ լեզվաբան: Ինձ համար չկա առավել երջանկություն, երբ տեսնում եմ աղջկաս ոգևորությունը, դասերին պատրաստ լինելու ձգտումը, և նպատակին հասնելու պատրաստակամությունը: Այս ամենը մանկավարժական ուժեղ թիմի և տնօրեն Արտաշես  Թորոսյանի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է:







Comments