Մեր դպրոցը ծնողի աչքերով
Քրիստինե Ղուկասյան
Մասնագիտությամբ` բժիշկ
Այս դպրոցում են սովորում նրա տղան և աղջիկը` Գեղամ և Անահիտ Նիկողոսյանները /0 և 12 -րդ դասարանների տնտեսագիտական և հումանիտար հոսքերում/:
- Ես կարծում եմ, այսօր դպրոց ընտրելը դժվար գործ է, առավել դժվար է, երբ ավագ դպրոց գնալու շեմին է երեխադ: Իմ տղան հիմնական դպրոցն ավարտել է 186 ում, և մեր առջև էր նրա ավագ դպրոցի ընտրությունը: Նա սովորող աշակերտ էր և ես ուզում էի սովորելու նրա ձգտումը չնվազի: Մեր ընտրությունն այնքան ճիշտ էր, որ աղջիկս ավագ դպրոցը նույնպես շարունակեց այստեղ: Այստեղ երեխաներս բացի օրվա դասերից, զբաղված են նաև խմբակների աշխատանքներով, դպրոցը կարողանում է տալ այնքան գիտելիքներ, որ կրկնուսույցի դիմելն ավելորդ է դառնում: Կիրառվող ուսումնական մեթոդներն առավել մատչելի և արդյունավետ են: Մատչելի են այնքանով, որ ուսուցանող գնահատման միջոցով, երեխաներս նոր մատուցված դասը կիսով չափ սովորում են դպրոցում, իսկ տանը ամրապնդում են գիտելիքները և հասցնում են պատրաստվել դպրոցում գործող խմբակների աշխատանքներին, որին առավելապես ներգրավված է աղջիկս:
Այստեղ դասվանդում են պատրաստված, բանիմաց մասնագետներ, ովքեր ոչ մի րոպե չեն վատնում, այլ տալիս են որքան հնարավոր է շատ գիտելիք: Սա դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանի մեծ աշխատանքի, հետևողականության, նվիրումի արդյունք է:
Comments
Post a Comment