Сообщения

Сообщения за апрель, 2019

29.04.2019թ., Պատրաստվում են քիմիական տարրերի պարբերական աղյուսակին նվիրված միջոցառմանը, Ֆիլմի դիտում /Տուրգենևի ,,Ասիա,, ստեղծագործության էկրանավորումը/

Изображение
Պատրաստվում են քիմիական տարրերի պարբերական աղյուսակին նվիրված միջոցառմանը 2019 թվականը ՅՈՒՆԵՍԿՕՆ ճանաչել է որպես քիմիական տարրերի պարբերական աղյուսակի տարի: Աշակերտներին հանձնարարված է ստեղծել սահիկաշար. Բովանդակությունը՝  Պարբերական աղյուսակի ստեղծման պատմությունը: Հայոց այբուբենի կապը պարբերական աղյուսակի հետ: Խաղ քիմիական էլեմենտների մասին: Միջոցառման հետ կապված ա շակերտների նախապատրաստական աշխատանքները շարունակվում են: Այսօր միջոցառման նախորդ օրն է. ներգրավված են 10-րդ դասարանի կենսաքիմիայի հոսքի աշակերտները: Ֆիլմի դիտում 10-րդ դասարանում Տուրգենևի ,,Ասիա,, ստեղծագործության էկրանավորումը

Կիսամյակային աշխատանքների ժամանակացույց:

Изображение
                  ԿԱ ժամանակացույց     2018-2019 ուստարվա առարկա օր 1.       Հայոց լեզու 0 3 . 05 2.       Հանրահաշիվ 06. 05 3.       Անգլերեն 07. 05 4.       Հայոց պատմություն 08 . 05 5.       Ռուսերեն 1 0 . 05 6.       Հասարակագիտություն 1 3 . 05 7.       Համ. պատմ.,ՀԵՊ 1 4 . 05 8.       Կենսաբանություն 1 5 .05 9.       Գրականություն,  աշխրագրություն 1 6 . 05 10.              Երկրաչափություն 1 7 .05 11.            Ֆիզիկա ...

26.04.2019թ. Մասնագիտական կողմնորոշում /դասընթացը վարում է Հայ-Ռուսական համալսարանի հախապատրաստական բաժնի դեկան Ե. Մանասյանը/

Изображение
Մասնագիտական կողմնորոշում Դասընթացը վարում է Հայ-Ռուսական համալսարանի հախապատրաստական բաժնի դեկան Ե. Մանասյանը Հայ-Ռուսական համալսարանը հիմնադրվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև Մոսկվայում ստորագրված «Երևան քաղաքում Հայ-ուսական համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների մասին համաձայնագրի» հիման վրա: Աշակերտներիը ծանոթացան համալսարանի ուսուցման աստիճաններին, ֆակուլտետներին, ընդունելության կարգին:

25.04.2019թ. ,,Վերացնել աղքատությունը,, նոր մրցութային նախագիծ Ճապոնիայի Tokoname Senior ավագ դպրոցի հետ, Մայիսի 1-ին ,,Վիրտուալ կենդանաբանական այգի,, խմբակի անդամները Երևանի Կենդանաբանական այգում կաշխատեն որպես գիդ,

Изображение
1. ,,Վերացնել աղքատությունը,, նոր մրցութային նախագիծ Ճապոնիայի Tokoname Senior  ավագ դպրոցի հետ Աշակերտներին հանձնարարված է՝ 1. Ստեղծել դպրոցը ներկայացնող սահիկաշար 2. Ստեղծել դպրոցի լոգոն Մասնակցում են 10-րդ դասարանցիները Ծրագրի ղեկավարներ՝ Խ. Թորոսյան, Ք. Գևորգյան 2. Մայիսի 1-ին ,,Վիրտուալ կենդանաբանական այգի,, խմբակի անդամները Երևանի Կենդանաբանական այգում կաշխատեն որպես գիդ ,,Վիրտուալ կենդանաբանական այգի,, խմբակի աշխատանքներն իրականացվում է Համագործակցություն հարակից դպրոցների հետ և   eTwinning-ը միջազգային համաեվրոպական դպրոցական ծրագրի շրջանակներում: Կենդանաբանական այգու բացման օրը՝ մայիսի 1-ին  186 հիմնական դպրոցի և մեր աշակերտները հանդես կգան որպես գիդ՝ այցելուներին ներկայացնելով տարբեր կենդանատեսակների մասին հետաքրքիր տեղեկություններ:    Խմբակի անդամներին հանձնարարված էր ընտրած կենդանատեսակի մասին պատրաստել սալիկաշար, որը կպատմի տվայալ կենդանու ծագումը, առանձնահատկությունները, տարածվածությունը և այլ մանրամասներ:  Այսօրվ...

Համայն հայության ուխտատեղի Ծիծեռնակաբերդ

Изображение
Համայն հայության ուխտատեղի Ծիծեռնակաբերդ Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ իրենց սրբազան պարտքն են համարում այցելել հուշակոթող և ծաղիկներ դնել հավերժական կրակի մոտ ի հիշատակ դարի մեծագույն ոճրագործության զոհերի: ԵՌԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԱԳ ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈՑ Այս լեռնակղզում լեռնաքարե՞րն են շատ, թե՞ կերպաձևված շիրմաքարերը: Եվ ծառե՞րն են շատ այս լեռնակղզում, թե՞ վեր ծառացած սուրբ խաչքարերը: Եվ ավելի շատ անտա՞ռ է հատվել, թե՞ անսուրբ ձեռքով խաչքար է ջարդվել դարեր ալեծեծ այս լեռնակղզում... Սակայն ես այսօր և ամենայն օր մշտական վշտով նրա՛նց եմ ողբում, ովքեր չունեցան շիրմաքար-շիրիմ, ինչպես՝ չունեցան պատանք-պատարագ...                   -Ողբամ մեռելո՛ց,                   անթա՛ղ մեռելոց: Ես ինչ իմանամ, և այդ ով կասի, թե ով էր արդյոք այն առաջինը,  ում սպանեցին, այն առաջինը, որ ընդամենը դեռ միավոր էր: Բայց միավորի կողքին շարվեցին ն...

23.04.2019թ․ Միջոցառում՝ նվիրված Մեծ Եղեռնի հիշատակի օրվան

Изображение
ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝ Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին, Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով Մարած են, մեռած, փըռված ու ցըրված հազար հազարով… Ու կըրակ առա հայոց հրդեհի կարմիր բոցերից, ,Էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի նորից Մասիսն ու Արան, Սիփանն ու Սըրմանց, Նեմրութ, Թանդուրեք, Հայոց աշխարհքի մեծ կերոնները վառեցի մեկ-մեկ, Սուրբ Արագածի կանթեղն էլ, ինչպես հեռավոր արև, Անհաս, աննըվազ, միշտ վառ ու պայծառ, իմ գըլխի վերև… Կանգնեցի խոժոռ, մենակ ու հաստատ, Մասիսի նըման, Կանչեցի թըշվառ էն հոգիներին՝ ցըրված հավիտյան Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց, Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ։ — Հանգե՜ք, իմ որբե՜ր… իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ… Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կըմն … Հովհաննես Թումանյան 1915թ․ Այսպես սկսեց ,, Հոգեհանգիստը,, ամենայն հայոց բանաստեղծ Հ.Թումանյանը,  երբ   հայի լինելիությունն օրհասական էր, երբ երկինքը մթնել էր մի ազգի համար ով  լու...

22.04.2019թ. Գիտելիքների և կարողությունների ստուգում՝ շաբաթվա ընթացքում անցած թեմաների նվազագույն հարցերի միջոցով

Изображение
Գիտելիքների և կարողությունների ստուգում՝  շաբաթվա  ընթացքում անցած թեմաների  նվազագույն հարցերի միջոցով Գիտելիքների և կարողությունների ստուգումը  Դասալսումներ դասղեկների կողմից Հայոց պատմությունից  ,,Անցած նյութի կրկնության կազմակերպումը,, թեմայով ուսումնասիրության  հաջորդական գործընթացներից մեկն է: Դասալսումները կատարվեցին Հայոց լեզվի, Հայ գրականության, Հանրահաշվի, Երկրաչափության,  Հայոց պատմության դասաժամերին: Այս ուսումնական գործընթացը նաև ուսումնասիրություն է, երբ մեկ դասաժամի  ընթացքում կատարվում է՝ 1. Անցած նյութի կրկնություն 2. Նոր նյութի հաղորդում 3. Հարցումներ ուսուցչի կողմից 4. Նվազագույն մակարդակի հարցաթերթիկների լրացում Շաբաթվա  ընթացքում անցած թեմաների  նվազագույն հարցերը աշակերտը պետք է լրացնի առանց թերության: Թերի պատասխանի դեպքում նա գրավոր աշխատանքը կվերահանձնի: Գործընթացին ներգրավվեցին նաև ծնողները, ովքեր հետեւում իրենց երեխաների ցուցանիշների սկզբնական և շարունակական ընթացքին: Տևական աշխատանքներ...

19.04.2019թ. Վոլեյբոլի ներդպրոցական առաջնություն 10 և 11-րդ դասարանների միջև

Изображение
Վոլեյբոլի ներդպրոցական առաջնություն 10 և 11-րդ դասարանների միջև Կայացավ վոլեյբոլի ներդպրոցական առաջնությունը 10 և 11-րդ դասարանների միջև: Հաղթող ճանաչվեցին 10-գ և 11-ա դասարանները: Մրցավար՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լ. Սաֆարյան: 18.04.2019թ. 19.04.2019թ.