09.04.2019թ. Դասղեկների կողմից դասալսումներ Հայոց պատմության դասաժամերին ,, Անցած նյութի կրկնության կազմակերպումը,, թեմայով, Մասնագիտական կողմնորոշում /դասընթացը վարում՝ է Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի Տնտեսագիտական Համալսարանի Երևանյան մասնաճյուղի ներկայացուցիչը/, Հայտարարություն

Դասղեկների կողմից դասալսումներ Հայոց պատմության դասաժամերին ,, Անցած նյութի կրկնության կազմակերպումը,, թեմայով, Հայտարարություն

Դասարան՝ 10-ա
Դասղեկ՝ Գ. Գևորգյան
Ուսուցիչ՝ Ա. Նիազյան

Դասալսումները կատարվեցին Հայոց լեզվի, Հայ գրականության, Հանրահաշվի, Երկրաչափության դասաժամերին, այժմ այն շարունակվում է Հայոց պատմության դասաժամերին:
Այս ուսումնական գործընթացը նաև ուսումնասիրություն է, երբ մեկ դասաժամի  ընթացքում կատարվում է՝
1. Անցած նյութի կրկնություն
2. Նոր նյութի հաղորդում
3. Հարցումներ ուսուցչի կողմից
4. Նվազագույն մակարդակի հարցաթերթիկների լրացում

Շաբաթվա վերջում աշակերտները լրացնում են հարցաթերթիկ. դրանք շաբաթվա  ընթացքում անցած թեմաների  նվազագույն հարցերն են, ինչն աշակերտը պետք է լրացնի առանց թերության:
Որևէ թերի պատասխանի դեպքում՝ նա գրավոր աշխատանքը կվերահանձնի:
Գործընթացին ներգրավվեցին նաև ծնողները, ովքեր տեսան իրենց երեխաների ցուցանիշների սկզբնական և շարունակական ընթացքը և աճը:

Տևական աշխատանքները տվեցին իրենց տեսանելի արդյունքները, ինչը վերջին Մանկավարժական խորհրդին ներկայացրեցին տնօրենի տեղակալները:
Այն թույլ տվեց կատարել որոշ դիտարկումներ.

. Ուսուցման արդյունավետություն
. Դասղեկի կողմից հսկողություն
. Թերացող աշակերտների առաջադիմություն
. Ծնողի ներգրավվածության առավելությունները գործընթացին




Մասնագիտական կողմնորոշում

Դասընթացը վարում՝ է Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի Տնտեսագիտական  Համալսարանի Երևանյան մասնաճյուղի ներկայացուցիչը

Աշակերտները ծանոթացան համալսարանի ֆակուլտետների, կրթական աստիճանների, ընդունելության կարգի և մասնագիտական որակավորումների հետ:

Բարձրագույն կրթություն
. Տնտեսագիտություն
. Կառավարում
. Կիրառական ինֆորմատիկա



Դասընթացին ներկա էին 10, 11, 12-րդ դասարանների աշակերտները

Հայտարարություն

Ապրիլի 18, 19-ին դպրոցում կանցկացվի վոլեյբոլի առաջնություն 10, 11-րդ դասարանների միջև։

Comments