15.04.2019թ. eTwinning նոր համագործակցային ծրագիր, Թեմատիկ գրավոր աշխատանք Հայոց լեզվից /մասնակցում են 10, 11-րդ դասարանի աշակերտները/, Ֆիլմի դիտում Հայ գրականության դասաժամին՝ ,,Աշնան արև,,
eTwinning նոր համագործակցային ծրագիր
Պարոն Թորոսյանը առաջարկում է eTwinning համագործակցային նախագիծ։ Այն ներգրավելու է հանրապետության ավագ դպրոցների ուսուցիչների և աշակերտների:
Համագործակցային ծրագրի սկզբունքները և անելիքները.
- Առարկայի թեմատիկ պլանավորում հիբրիդ ուսուցում իրականացնելու նպատակով
- Դասերի տեսաբացատրությունների ստեղծում
- Էլեկտրոնային առաջադրանքների ստեղծում
- Դասերի մանրամասն պլանների ստողծում
- Ուսուցիչների և աշակերտների գրանցում
- Իթվինինգ առարակայական հայալեզու նախագծերի գրանցում
- Սեպտեմբերից նախագծերի իրականացում
Հիշեցնենք, որ eTwinning-ը կրթական հարթակ է դպրոցական անձնակազմի համար: Այն համագործակցելու, շփվելու, ծրագրեր մշակելու, զարգանալու, կրթական համայնքի ակտիվ անդամ լինելու լայն հնարավորություն է։eTwinning ը հասարակական զարգացման ներկայիս շրջանում նպաստում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զանգվածային կիրառմանը: eTwinning-ի պորտալը հիմնական հանդիպման վայրն է:
Մինչ այս eTwinning առցանց հարթակում դպրոցն իրականացել է մի շարք ուսումնական նախագծեր
- Հայ արքաներ
- Արքաներ, որ փոփոխություններ կատարեցին
- Վիրտուալ կենդանաբանական այգի
- Մենք սիրում ենք մեր գեղարվեստական և մշակութային ժառանգությունը
- Լավագույն 5 վայրը մեր քաղաքում և այլ նախագծեր
Թեմատիկ գրավոր աշխատանք Հայոց լեզվից
/մասնակցում են 10, 11-րդ դասարանի աշակերտները/
/մասնակցում են 10, 11-րդ դասարանի աշակերտները/
Comments
Post a Comment