23.04.2019թ․ Միջոցառում՝ նվիրված Մեծ Եղեռնի հիշատակի օրվան

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝
Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին,
Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով
Մարած են, մեռած, փըռված ու ցըրված հազար հազարով…
Ու կըրակ առա հայոց հրդեհի կարմիր բոցերից,
,Էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի նորից
Մասիսն ու Արան, Սիփանն ու Սըրմանց, Նեմրութ, Թանդուրեք,
Հայոց աշխարհքի մեծ կերոնները վառեցի մեկ-մեկ,
Սուրբ Արագածի կանթեղն էլ, ինչպես հեռավոր արև,
Անհաս, աննըվազ, միշտ վառ ու պայծառ, իմ գըլխի վերև…
Կանգնեցի խոժոռ, մենակ ու հաստատ, Մասիսի նըման,
Կանչեցի թըշվառ էն հոգիներին՝ ցըրված հավիտյան
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ։
— Հանգե՜ք, իմ որբե՜ր… իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ…
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կըմն
Հովհաննես Թումանյան 1915թ․

Այսպես սկսեց ,,Հոգեհանգիստը,, ամենայն հայոց բանաստեղծ Հ.Թումանյանը, երբ հայի լինելիությունն օրհասական էր, երբ երկինքը մթնել էր մի ազգի համար ով լույսի էր սպասում։ ․․․Բայց մի ժողովուրդ, որ կոչված է ապրելու և արարելու, ունի ազգություն, լեզու, հավատ՝ պիտի ապրի:

 ...1894-1923թթ. Թուրքական կառավարության կողմից կատարվել է Հայոց ցեղասպանություն․ զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը. արդյունքում սպանվել է մոտ 1 500 000 հայ:
 ....1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 հայ մտավորական, իսկ ապիլի 29-ին նրանց թիվը գերազանցեց 800-ը, ովքեր սպանվեցին թուրք ոճրագործների կողմից և հենց այդ օրը Հայաստանում և աշխարհի շատ երկրներում նշվում է որպես Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր:

Այսօրվա միջոցառումը նվիրված էր Հայոց ցեղասպանության տարելիցին։
Աշակերտները պրեզենտացիաների միջոցով ,,Ցեղասպանություն,, թեման ներկայացրեցին չորս մասով՝

. Ցեղասպանության փուլերը
. Ինքնապաշտպանական մարտեր
. Նեմեսիս
. Մեծ տերությունների վերաբերմունքը  ցեղասպանությանը

Պրեզենտացիաների ցուցադրությունից հետո դասարանները մասնակցեցին LearningApps գործիքով ստեղծված հարցմանը․ խմբերը պատասխանեցին ,,Ցեղասպանություն,, թեմային առընչվող հացերին։

Քննակվեց՝
֊Հնարավոր էր արդյոք խուսափել ցեղասպանությունից։ 


Միջոցառումը կազմակերպել էր և իրականացրեց Պատմության մեթոդական միավորումը՝ Ս․ Խաչատրյան,  Ա․ Նիազյան, Ա․ Ասլիբեկյան։



















Պրեզենտացիաները պատրաստել են 10-րդ դասարանների աշակերտները 










Comments